Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ման կգաս, մի էր կգտնես, կմննես էդ էրը, կտենաս մեջը լիքը ոսկի, խաղինա, ակն ու մարգարիտ, բռլիանտ ու հազար մի ջուռա թանկագին քարեր, վե կունես, կբերես, կհարստանաս, քանի սաղ ու կենդանի ես, գլուխդ դինջ քեզ հմար դովրան կքաշես:

— Ղո՞րթ,— հարցնում ա պուճուր աղպերը:

— Ղո՛րթ,— ասում ա մենծ աղպերը:

— Բա՛ս որ ըտենց ա՝ հենց էգուց ճամփա կընկնեմ։

Էդ պուճուր աղպերն ա առավոտը լիսանում ա թե չէ, կնկանն ասում ա.— Ա՛յ կնիկ, թե՛զ արա մի ջվալ բե՛, մի քիչ էլ հաց թրջա, կապա՛ դաստախունը։

— Խի՞, ա՛յ մարդ, ի՞նչ կա, ո՞ւր ես էթում,— հարցնում ա կնիկը:

— Աղպերս ասում ա՝ ֆլա՛ն սարի կշտին մի էր կա, էդ էրը լիքը ոսկի ա, էթում եմ բերեմ:

— Բախտա՜վար գլխիդ,— ասում ա կնիկը,— աղպորդ լսեցիր, որ քու ձեռովը քու տունը քանդեցիր, է՜։

— Դե՛ շատ մի՛ խոսա,— բարկանում ա մարդը,— ի՛նչ քու խելքի բանն ա. քեզ ի՛նչ ասում եմ՝ է՛ն արա։

Կնիկը բերում ա մի քանի հաց թրջում, կապում դաստախունը, մի ջվալ էլ բերում տալի մարդին։ Էս պուճուր աղպերն ա՝ դաստախունը քցում ա ջվալի մեջը, վեր ունում, ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա աղպոր ասած սարը։ Տենում ա մի չոլ, յաբանի տեղ, որ ըսկի իսանաֆոտ չի գալի։

— Վա՛յ քու տունը քանդվի, ա՛ղպեր,— ասում ա,— ինձ որդե ղրկեցիր․ ի՛նչ անեմ, ի՛նչ գլուխս վայ տամ, հմի ջանավարները կգան, ինձ կուտեն։

Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որ մի տեղ գտնի, ընդե սըթար անի։ Որ շատ ման ա գալի, տենում ա հրես մի էր, կողքին էլ մի մենծ քար, ընենց որ էդ քարը տալդա ա անում էդ էրին։ Մննում ա էդ քարի տակը, ջվալը քցում գլխին, կուչ գալի։ Անց ա կենում մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, ի՛րեք սհաթ, տենում ա հրես էկան՝ մի Մուկը, մի Գել, մի Աղվես, մըն էլ մի Արջ, էկան մտան էդ էրը, իրար կշտի նստոտեցին։ Պուճուր աղպերը էս ջանավարներին որ չի տենում, քիչ ա մնում ահաչոր ըլնի, լեղաճաք ըլնի մնա։

— Օ՜ֆ, օ՜ֆ,— ասում ա Մուկը։

— Հը՛, խի՞ դարտոտեցիր,— հարցնում են ընկերտինքը։