Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ աղպեր,— ասում ա պուճուր աղպերը,– չէ՞ որ ես էլ քու հալալ աղպերն եմ, մի հորից, մի մորից, խի՞ ես ինձ զրկում․ էսքամ մալ ու դոլվաթիցը, էսքամ հարստությունիցը բա ինձ փայ չի հասնի՞։

— Չէ՛,— ասում ա մենծ աղպերը,— ե՛ս եմ, ի՛նչ կա չկա՝ հերս ինձ ա թողե, դու ընչացու ես:

— Ա՛յ աղպեր,— ասում ա,— դու ա՛րի մի ըլնի, մի անի, չէ՞ ես մեղք եմ, ես էլ քեզ պես կնկատեր, էրեխատեր եմ։

Համա ո՞ւմ ես ասում, մենծ աղպերը ըսկի չէր էլ ուզում անկաջ դնի, աղպոր կուռը բռնեց, դափ-դարդակ տանիցը դուս արեց:

Էս պուճուր աղպերն ա՝ էթում ա գեղի գլխին մի հացատուն բռնում․ իրա ճնգլաճուտերը անում մեջը, ապրում։ Ինքն էլ էթում ա սրա-նրա կուշտը ֆահլություն անում, հոտաղություն անում, օրենը մի քանի շայի աշխատում, բերում օղլուշաղ պահում։

Է՛հ, փառք իրան, ըսենց կուչ ու ձիգ անելոն յոլա էր էթում, համա մենծ աղպոր էրեսը չէր էթում։ «Ասսու ողորմությունը շաս ա,— ասում էր,— ամեն մարդի իրա սրտովը կտա»։

Համա մենծ աղպոր սիրտը ըտ էլ չէր վեր ունում, որ իրա աղպերը շատ թե քիչ ապրուստ ունի, մի կտոր հացի տեր ա, օր աշխատում ա, օր ուտում. հերսիցը սիրտը տրաքում էր, չէր իմանում ի՛նչ անի, ո՛նց անի, որ աղպոր գլուխը մի օղիա գա, մի փորձանքի մեջ քցի, որ սիրտը հովանա։

— Ա՛րի,— ասում ա,— աղպորս ղրկեմ ֆլա՛ն սարի գլուխը խաբեմ, թե ընդե խազինա կա, որ էթա՝ էլ եդ չի գա, ընդե ջանավարների փայ կըլնի, կմնա։

Օրեն մի օրը վեր ա կենում, գալի պուճուր աղպոր տունը։

— Բա՛րով, ա՛ղպեր,— ասում ա,— ո՜նց ես, լա՞վ ես։

— Բա՛րով, ա՜սսու հազար բարին,— ասում ա պուճուր աղպերը,— կա՛մ էլի, յոլա եմ էթում։

— Ա՛յ աղպեր,— ասում ա,— ընչանք ե՞բ դու պտի ըտենց քյասիբ, օրեն հացի մուրացկան մնաս, չէ դո՛ւ էլ ես մեղք, քու օղլուշաղն էլ։

— Բա ի՞նչ անեմ, ա՛յ աղպեր,– ասում ա։

— Որ մի բան ասեմ, անկաջ կանե՞ս։

— Խի՛ չեմ անի,— ասում ա,— ասա։

— Բա՛ս որ ըտենց ա, մի ջվալ վե կալ, գնա ֆլա՛ն սարը։ Ընդե