Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իրա առուտուրն անում ա, պրծնում, ինչ որ դուքանի հմար պետքն էր առնում, էթում ա քրեհդարներ կանչում. գալիս են նրա ապրանքը բարձում ձիանիքը, հենց որ լիսը բացվում ա ընկնում են ճամփա։

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, ճամփին մի վարար ջրի ռաստ էկան, էնքա՜մ վարար, էնքա՜մ վարար, էնքա՜մ վարար՝ հենց իմանաս հետը արին էր բերում: Խեղճերը մնացել ին գլխների վրեն շիվարած, չին իմանում ի՛նչ անեն, ի՛նչ չանեն, ո՛նց ջուրն անց կենան։ Քրեհդարներն ուզում ին տա անց կենա էն ղրաղը, տղեն չթողաց, հոր վասիաթը միտը բերեց թե. «Վարար ջուր ռաստ գալիս, առանց վալադ մարդի չանցկենաս»։

— Չէ՛, ա՛ղպեր,— ասեց տղեն,— ըստե բեռները վե դնենք, էթանք ըստերանք հարց ու փորձ անենք, բալի մի վալադ մարդ գտնենք, գա մեզ անփորձանք գետն անցկացնի:

Քրեհդարներից մինը էն դհիցը ինքն իրան ղուդուղացավ.— Ի՛նչ կա,— ասեց,— տնա՛շեններ, որ էդքան վախենում եք, էսթավուր պուճուր, մարմանդ[1] ջրիցն էլ մա՜րդ կվախի, ո՞ւզում եք աղաք ես ջուրը մննեմ, եննա՝ դուք։

Ասեց ու ղուդուղավարի ձին քշեց, ջուրը մննիլն ու գյում ըլնիլը մին էլավ։

— Հարա՜յ, մադա՜թ, հեղդվե՜ցի, հասե՛ք,— ձեն տվեց մեր ղուդուղ քրեհդարը։

Համա էլ ո՜ւր, բանը բանից անց էր կացե. ընկերտինքը ինչ արին, չարին՝ չկարացին խեղճի հավարին հասնի. իրան էլ, իրա ձիուն էլ ջուրը վե կալավ տարավ: Դե հմի արի տես էն մեկելները ո՜նց են ուրախացե, ո՜նց են ուրախացե, որ տղի խոսքին անկաջ արին, ջուրը չմտան, թե չէ քոմմքով էլ պտի հեղդվեին, էթային ֆողեց-ֆոգի կորչեին։

Նո՛ր էդ տղեն ձին նիլնում ա, քշում էթում մոտիկ գեղարենքը, սրա՛ն, նրա՛ն հարց ու փորձ անում, մի վալադ մարդ գտնում, բերում, լավ-լավ փեշքաշներ, բոլ փող խոստանում, որ իրանց գետն անցկացնի, հանի էն ղրաղը: Էդ վալադ մարդն ա՝ դե՛ ջրի սաղրիկ տեղարենքը ընե՛նց գիտար, ոնց որ իրա հինգ մատը, ձին նի ա

  1. Տպագիր տեքստում այս բառը բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստումն է (Ծ. Կ.)։