Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլնում, ընկնում աղաք, սաղ-սալամաթ դրանց ջուրն անցկացնում, էլ եդ թողում, էթում իրա բանին:

Թիֆլիսից որ նոր ին դուս էկե, էդ տղին ճամփին մի բեզրգյան ռաստ էկավ. էս բեզրգյանը ընդե իրա խրիդն արե, էթում էր Գյանջա. էդ[1] տղի խելքն ու քյամալը որ տեհավ՝ շա՛տ հավանեց.

— Տղա՛,— հարցրեց բեզրգյանը,— ո՞րդիանցի ես։

— Ֆլա՛ն գեղիցն եմ,— ասեց տղեն։

— Ինձ հեննա ընկեր չե՞ս ըլնի։

— Խի՞ չեմ ըլնի,— ասեց,— համա հերս մեռնելիս ինձ վասիաթ ա արե, չեմ գիտա դու էլ ղա՞բուլ կըլնես, թե չէ։

— Ի՞նչ վասիաթ ա, ա՛սա տենամ. թե ինձ խեր ա, ձեռ կտա, ինչ պտի ասեմ, որ ղաբուլ չըլնեմ։

— Ո՛րդե ըլնեմ,— ասեց տղեն,— ինչքա՛մ վռազ բան էլ ըլնի ձեռիս, հենց որ ժամերը տվին, ալբիալը պտի վե քցեմ, թողամ էթամ ժամ, ասսուն աղոթք անեմ։ Էս մի՚ն։ Ճամփա էթալիս,— ասեց.— ո՛րդե մթնի, ընդե պտի վե գամ, կենամ ընչանք լիսանա: Էս է՛րկու: Վրա իրեքն էլ որ,— ասեց,— վարար ջուր ռաստ գալիս՝ առանց վալադ մարդի չանցկենամ, ոնց որ դու քու աչքովը տեհար։

— Տնա՛շեն,— ասաց բեզրգյանը,— բա՛ն գիտաս, բա՛ն ասա, թե չէ էդթավուր խելոք խրատներին ո՞վ չի ղաբուլ ըլնի։

— Լա՛վ, որ ղա՛բուլ ես, բաս ես էլ եմ ղա՛բուլ։ Ա՛րի ընկերանանք։

Ընկերանում են։ Ըստե բեռները բաց են անում, իրար ապրանք համբրում, հաշիվ անում, տղի ապրանքը բեզրգյանի ապրանքից քիչ ա դուս գալի. ընդուր հմար էլ, տղեն դառնում ա բեզրգանի չարեքդարը. սաքի թե՝ ինչ որ աշխատեն, չորս փայից մինը նրանը պտի ըլնի։

— Տղա՛,— ասում ա բեզրգյանը,— բաս որ ըտենց ա, դու վե՛ աղաք-աղաք գնա Գյանջա, թադարեք տես, ընչանք ես գամ։ Հրես քեզ նշանաբան կտամ,— ասում ա,— կտանես կտաս կնկանս, կնիկս, դուքանի բալանիքը կտա, կէթաս բաց կանես, ավլիլ կտաս, կթամզացնես, որ ես գամ թե չէ՝ հազիր ըլնի, բերենք ապրանքը դարսոտենք, մեր բանին կենանք։

— Լա՛վ,— ասում ա տղեն,— կէթա՛մ։

  1. Տպագիր տեքստոսմ՝ Էջմիածնեցի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։