Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ղա’բուլ եմ,— ասեց:— Մնաս բա՛րին։

— Գնաս բա՛րին, աստոծ բարի ճամփա տա։

Տղեն ա՝ էն սհաթը ոտը դնում ա օրզանգուն, թռնում Սև ձին, ասսու անումը տալի, ընկնում ճամփա՝ դպա Չինումաչինա քաղաքը։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, բիրդան ճամփի վրեն տենում ա հրեն մի փուշ, միջին մի սի՜րուն, նա՜շխուն աղունիկ խրվել ա, չի կարում թռնի։

Ձիու վրիցը ձեռը մեկնում ա, որ բռնի մորթի, էլ ղմիշը չի գալի. ասում ա. «Մե՛ղք ա, հալբաթ ճուտեր կունենա, բաց թողամ էթա»։

— Ազա՜տ, ազա՜տ, քու ասսուն ազատ,— ասում ա ու բաց թողում։

Աղունիկը ուրախ—ուրախ թռնում ա էթում։ Մի քիչ տեղ թռնում ա թռնում՝ էլ եդ գալի կաննում տղի գլխին.

— Թագա՛վորի ցեղ,— ասում ա,— դու ինձ ընենց մի լավություն արիր, որ չեմ գիտա ո՛նց տակիցը դուս գամ։ Իմ բմբլիցը հրես մի հատ կտամ քեզ,— ասում ա,— կշտիդ պահա՛. նեղն ընկած վախտը կրակին տաս թե չէ՝ էն սհաթը քու հավարին կհասնեմ։

Աղունիկն էս ասում ա թե չէ՝ թռնում ա, վրիցը կտցով մի բմբուլ պոկում, քցում գետինը։

Նա էլ վեր ա ունում պահում․ ասում ա. «Մարդ ա, բալի պետքն ա գալի»։ Բմբուլը դնում ա ծոցը, էլ եդ վե կենում էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս՝ անջախ որ հասնում ա Չինումաչինա քաղաքը։ Էթում ա ղուղ թագավորի խնամաքարի վրեն նստում։

Թագավորի աղջիկը իրա օթախիցը թամաշ ա անում, տենում մի սիրուն, բոյ ու բուսաթով տղա հրե խնամաքարի վրեն նստած։

Ղարավաշին ղրկում ա, ասում ա․— Գնա՛ էն տղին կանչա՝ գա փանջարիս[1] աղաքը։

Ղարավաշն էթում ա. կանչում, բերում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա աղջիկը,— ի՞նչ բանի հմար ես էկե։

— Ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասում ա,— էկել եմ Չինումաչինի թագավորի աղջիկը տանեմ։

  1. Տպագիր տեքստում՝ ակուշկիս, ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։