Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավչի-օղլին կգա, գլուխ կտա թագավորին, կասի.— Էլի ի՞նչ ես հրամայում, թագա՛վորն ապրած կենա։

ԹաԳավորը կասի.— Որ ըսքան բանը բերեցիր, իմ ամարաթը զարդարեցիր, մնաց, որ էթաս, Լեմսի թագավորի աղջկան էլ բերես ինձ թագուհի, նոր են վախտը ի՛նչ ուզում ես՝ կտա՛մ ու էլ ինձ բան չի մնա պակաս։

Ավչի-օղլին դառը-տխուր կգա, մորը նաղլ կանի թագավորի հրամանը։

Մերը կասի.— Դու արխեին կաց, դժար հրամանները քոմմա կատարել ես, հմի դրանում ի՛նչ կա, որ դարտ ես անում։ Կէթաս թագավորիցը օխտը ձեռք դափ ու զուռնա, մի քանի հատ էլ լավ գյամի կուզես, քոմմըքի հագին էլ ոսկե շորեր ըլնի։ Վե կունես կէթաս ֆլա՛ն ծովը. գյամիքը կնստեք, կէթաք դո՛ւզ ծովի մեջտեղը։ Հենց ծովի միջին էդ թագավորի ամարաթն ա, նրանք համեշա ընտեղ ջրի միջին են ապրում, ըսկի իսանի էրես չեն դուս գալի։ Ածիլ կտաս, թագավորի աղջիկը դուս կգա անկաջ անելու. հենց դուս եկավ թե չէ, վե կալ դի գյամին ու փախեք եդ։

Ավչի-օղլին ա՝ էլի առավոտը թեղ վե կկենա, կէթա թագավորի ամարաթը. նի կմննի նեքսև, թագավորին խոր գլուխ կտա, կասի.— Թագա՛վորն ապրած կենա, ինձ օխտը ձեռք լավ դափ֊զուռնա հրամայի տան. քոմմըքի հագին էլ ոսկե շորեր ըլնի հագած, մի քանի հատ էլ լավ գյամի։

Թագավորը էն սհաթը կհրամայի, Ավչու-օղլու ուզածները քոմնա կտան։

Ավչի֊օղլին օխտը ձեռք դափ-զուռնեն վե կունի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, կէթա, լի՛ս կէթա, մո՛ւթ կէթա, ըսենց օխտը շաբաթ ճամփա կէթա, ասսու զորությունովը կհասնի մոր ասած ծովին։

Էն սհաթը կհրամայի՝ կտմանց գյամիքը քոմմա ոսկով կզուքեն կհազրեն, իրանք էլ ոսկե շորները կհագնեն, կնստեն, գյամիքը կքշեն դպա ծովի մեջտեղը։ Շատ կէթան, թիչ կէթան, ասսուն ա այտն, կհասնեն լափ ծովի մեջտեղը. նո՛ր ըստե Ավչի-օղլին գյամչըքանցը կաննացնիլ կտա գյամիքը դափը֊զուռնեն ածիլ կտա։

Էդ դափը-զուռնաչիքն ես՝ մի ընե՜նց ղայդեք կածեն, մի ընենց ղայդերք, որ սաղ ծովի ձկներին, ջանավարներին մղկտացնիլ կտան․ մարդ ըսկի ո՛նչ ուզում էր ուտի, ո՛նչ խմի, հենց նստի