Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օղլու վրա, իրա բմբլիցը կպոկի, կթաթախի Անմահական ջրի մեջ, կքսի Ավչի֊օղլու ոտին, էն սհաթը ոտը էլի կսաղանա:

Արծիվը Ավչի֊օղլուն կասի.— Հրե՛ս Անմահական ջուրը, հրե՛ս Անմահական խնձորը, ինչքա՛մ կուզես կե՛ր ու վե կա՛լ։

Ավչի-օղլին մի խնձոր կլցնի ջեբերը, ծոցերը, մի կուշտ ինքը կուտի, Անմահական ջրիցն էլ վրեն կխմի։ Մի կուժ էլ Անմահական ջուր կլցնի ու էլի կնստի Արծվի միջքին։ Արծիվը կբերի Ավչի֊օղլուն իրանց երկրի սնոռումը վե կդնի, մի բոլ էլ շնորհակալություն կանի, որ իրա ճուտերին Վիշապի ձեռիցը պրծացրեց. հեննեն «մնաս բարով» կանի, կէթա իրա ճուտերի կուշտը։

Ավչի-օղլին էլ ուրախ֊ուրախ Անմահական ջրի կուժը կդնի ուսին ու յա՜լլա՝ կկրընդի դպա թագավորի ամարաթը։ Կէթա դո՜ւզ թագավորի աղաքին գլուխ կտա, Անմահական ջրի կուժն ու ծոցի խնձորները կհանի, կդնի թագավորի աղաքը։

Թագավորը, իրա նազիր-վեզիրը, էս որ կտենան, շատ կզարմանան, թե սա ո՞նց գնաց ըսենց թեզ Ջուրն ու Խնձորը գտավ բերեց։

Թագավորը կասի.— Տզա՛, գնա՛ դինջացի, էգուց արի ի՛նչ ես ուզում՝ տա՛մ սրա տեղակ։

Համա ա՛րի նազիր֊վեզիրի սրտիցը խաբար տուր։ Սրանք էրկուսն էլ շատ միտք կանեն, շատ միտք կանեն, թե յարաբ մենք ո՞րդե պտի սրան ճամփենք, որ էթալն ըլնի, գալը չըլնի։ Ըտենց միտք կանեն, միտք կանեն, բիրդան մաները կընկնի, որ Լեմս թագավորը մի շա՛տ սիրուն աղջիկ ունի։ Լավ կըլնի, որ թագավորին սրեն՝ Ավչի֊օղլուն ղրկի Լեմսի աղջկանը բերի. զաթի որ թագավորը ղրկի, էլ Ավչի-օղլին եդ էկողը չի։ Դուզ կէթան թագավորի կուշտը։

— Չես ասի՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛նչ ենք միտք արե,— կասեն նազիր֊վեզիրը։

— Ի՞նչ,— կհարցնի թագավորը։

— Որ Ավչի-օղլին ըտենց ղոչաղ ա, շատ լավ կըլնի, որ ղրկենք էթա՝ Լեմսի թագավորը մի սիրուն աղջիկ ունի, ղրկի թո՛ղ էթա էն աղջիկը բերի քեզ հմար. էսթավուր ամարաթին ընենց հուրի֊մալաք թագուհի ա պետք,— ուրախ-ուրախ կասեն նազիր֊վեզիրը։

— Դե որ ըտենց ա, ղրկեք, Ավչի-օղլին թող գա՛,— կասի թագավորը։

Զաթի նազիր-վեզիրին էլ հենց էդ էր պետք. մարդ ղրկեցին Ավչի-օղլու եննուցը։