Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դէ՛նից կա՛սէնք, կխօ՛սանք, զրի՛ց կանէնք, ընչանք օր ա, կմըթնի է՛լի։

– Լա՛վ,— ասում ա,— սառաֆի տղա, ըսօր վօր յէս ձէր տունը գամ, խօսք տա՞լիս էս, էքուց էլ դո՛ւ գաս մէր տունը։

— Խօսք էմ տալի,— ասում ա սառաֆի տղէն։

— Դրո՞ւստ:

— Դրո՛ւստ։

— Բաս վօր ըտէ՛նց ա, է՛թանք։

Վէր ա կէնում գալի թաքավօրի սառաֆի տունը։ Գալիս էն տուն, նստո՛ւմ էն, դէ՛սից, դէ՛նից ա՛սում, խօ՛սում, մասլահա՛թ անում, ընչանք հացի վախտը գա՛լիս ա, բէրում էն դաստախունը բա՛ց անում՝ նստում էն հացի։ Սառաֆի տղէն իրա ղօնաղին լավ քէ՜ֆ, ուրախությո՜ւն ա շանց տալի։ Ո՛ւտում էն, խմո՛ւմ, լավ լըլվո՛ւմ, թռչվո՛ւմ, ընէնց վօր լա՛փ հալից ընգնում էն։ Դէ՛, տղէն էդ հալին էլ հօ չէր կարա վէ կէնա, էթա իրանց տանը, հէնց ըտէ քշէրը մնում ա։

Մնում ա, առավօտը վէ՛ կէնում, սառաֆի տղին ասում.— Սա՛ռաֆի տղա, հմի՞ ինչ էս ասում. գա՞լիս էս մէր տունը ղօնաղ, թէ չէ՛:

— Գա՛լիս էմ,— ասում ա սառաֆի տղէն,— է՛թանք։

Վէ՛ր էն կէնում գալի։

Գալիս էն տուն։ Թաքավօրի ախչիկը սառաֆի տղին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա, էթում ա տափ կէնում, ասում ա․ «Վա՛յ թէ ինձ տէնա, բա՛ն ֆահմի»։ Էդ էրկսով նստո՛ւմ էն, ա՛սում, խօ՛սում, մասլահա՛թ անում, ընչանք էդ վախտը թաքավօրի ախչիկը կէրա՛կուր ա էփում, հաց-մա՛ց շինում, հազի՛ր անում։ Տղէն տանում ա դաստախունը փռո՛ւմ, կէրակուր ածում, բէրում դնում իրանց աղաքը. նստո՛ւմ էն, ո՛ւտում, խմո՛ւմ, քէ՛ֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք կէս քշէր։ Սրանք վօր շատ խմում էն, գինօվանում, հէնց տէղնուտէղը թէք էն ընգնում, քնում։ Դէ՛ հօ գինօվը՝ հօ մէռէլը՝ մին ա, վօր վօտիցը բռնէս, քաշ տաս՝ չի՛ իմանա։ Սրա՛նք էլ ըտէնց։

Քշէրվա մի վախտ թաքավօրի ախչիկը վէր ա կէնում, էն արնօտ խանչալը վէ՛ր ունում, վօր խանչալօվ վօր իրան յարա՛լու ին արէ, ուսուլօվ էթում սառաֆի տղի գլխավիրէվը կա՛ննում։ Տէնում ա խըռըմփալէն քնած ա. խանչալը վօր չի՛ կօխում փօրը, մի քանի