Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջան-Փոլատը ավից գալիս ա, հաց ուտում, շնթռկում՝ ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, էթում աղջկա գլխավիրևը կաննում։

— Հը՜,— ասում ա,— էթա՞նք, թե չէ։

— էթա՛նք,— ասում ա:

Աղջկանր դուս ա բերում, ձին ղաթի ամարաթի դռանը կապած՝ նիլնում, նրան էլ քաշում թարքը՝ յա՜լլա։

Թո՛ղ նա էթա, գա՛նք Ջան֊Փոլատիցը խաբար տանք։ Առավոտը որ լիսը բացվում ա, վեր ա կենում տենում էլի աղջիկ չկա։ Դե՛ս աղջիկ, դե՛ն աղջիկ՝ չկա, որ չկա։

— Կա չկա,— ասում ա,— էլի էն քյաֆուր տղեն ա փախցրե՛ քիչ սհաթը նիլնում ա ձին, ընկնում եննուցը։ Տղեն հենց էն ա՝ քիչ էր մնացե սնուռն անց կենար, եդևիցը հասնում ա, աղջիկը ձեռիցը խլում։

— Հը՛, աղա,— ասում ա,— է՞ս հետ ոնց ես․ մենծ թիքեն անկաջդ թողա՞մ, թե չէ։

— Ամա՜ն, ասսու սիրուն, Ջան-Փոլատ,— ասում ա,— քու ոտն եմ ընկե, մե՜ղա, ես արեցի՝ դու մի անի․ ջահել-ջիվան եմ, թող էթամ մուրազիս հասնեմ։

— Լա՛վ,— ասում ա Ջան-Փոլատը,— գնա՛, էս հետ էլ եմ բաշխում, գնա՛ մուրազիդ հասի։

Եդ ա դառնում, գալի։

Համա բե, որ տղեն էլի դինջ չի մնո՜ւմ:

«Ջըհա՛նդամ,— ասում ա,— ի՛նչ ուզում ա ըլնի, խոսքը խոսք ա՝ պտի էթամ»։

Ձիու գլուխը ծռում ա դպա Ջան-Փոլատի ամարաթը։ Էլի ըտերանք մի տեղ տափ ա կենում, ընչանք մութը գետինը կոխում ա, Ջան-Փոլատը ավից եդ ա գալի, շնթռկում՝ ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, էթում աղջկանը զարթացնում։

— Ա՛ղջի– ասում ա,— բա ո՞նց անենք․ ըս էլ էրկու հետ ուզեցա քեզ փախցնեմ՝ չէլավ, Ջան-Փոլատի ձեռիցը չպրծա, իմացավ, էկավ եդևիցս հասավ։ Վրա իրեքն էլ որ բռնել ա՝ իմաց կաց էրկսիս էլ բանֆոգի կանի, մեր մենծ թիքեն անկաջը կթողա։ Արի՛ դու էլի բալքի մի ֆանդով հարցնես, իմանաս նրա ֆոդին ո՞րդի ա․ թե չէ ըսենցով բան չի դառնա․ դրան էլ սըպանելու ճար, իլլաջ չկա։