Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս մարդն ա՝ էթում ա տղին կանչում, բերում թագավորի կուշտը։ Տղեն գալիս ա, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը,— ո՞րդիան ես գալի։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես ֆլա՛ն մարդն եմ, ֆլա՛ն երկրիցն եմ գալի։

— Բա ո՞նց ես սիրտ արե, էկե էմ քաղաքը. չես գիտա, որ սրտիս հերսիցը քոմմքի գլուխն էլ կտրիլ եմ տալի։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էկել եմ տղիդ սաղացնեմ։

— Բերան չէ, եկեղեցի ա,— ասում ա թագավորը,— էրնակ չի՛ սաղացնես. սաղացրիր՝ քաշովդ մին ոսկի կտամ․ չսաղացրիր՝ իմաց կաց գլուխդ կֆը՜ռռա, Ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ, թագա՛վորն ապրած կենա։

— Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ։

— Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ, թագա՛վորն ապրած կենա․ չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

— Բաս որ ըտենց ա,– ասում ա,— սրան տա՛րեք տղիս գերեզմանը շա՛նց տվեք։

Նազիր-վեզիրը սրան աղաք են անում, տանում թագավորի տղի գերեզմանի վրեն կաննացնում, որ ամարաթի կշտին էր։ Թագավորն էլ էթում ա իրա փանջարի աղաքին կաննում, ասում ա. «Տենամ ոնց ա տղիս մեռած տեղիցը վե կացնում»։

Էդ տղեն ա՝ պառավի ճիպոտը փեշի տակիցը հանում ա, տալիս ա գերեզմանի քարին․ «Քար, դե՛ն գնա», ասում ա։

Ալբիալը քարը դեն ա էթում։ Եննա ճիպոտովը ֆողին ա տալի․ «Ֆո՛ղ, դե՛ն թափի» ասում ա։

Էն սհաթը ֆողը դես, դեն ա ցվրվում, մեռելը էրևում ա։

Ճիպոտովը մեռլին ա տալի, «Մեռե՛լ, սաղա՛ցի» ասում ա։

Մըն էլ տեհան ի՜նչ՝ թագավորի տղեն փռշտաց, մեռած տեղիցը վե կացավ, դիք կաննեց։ Թագավորը էս որ տեհավ, ուրախությունիցը իրան փանջարիցը քցեց ներքև․ վազեց փաթթվեց տղի շլնքովը։

— Տղա՛,— ձեն տվեց թագավորը,— լիզուդ ինչ պտտում ա,