Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչն աստոծ գիտա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, դուս են գալի ծովի էն էրեսը։ Որ հասնում են ծովի ղրաղը, տղեն գյամչու հեննա մնաս բարով ա անում, մի ճամփա բռնում ա, էթում։

Էթում ա, էթում ա, էթում ա, հասնում ա մի գյուլլի բաղ։ Բաղիցը վեր ա գալի էն դիհը, տենում ա միջին մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, մի ամա՜րաթ, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց էդ ամարաթին թամաշ անես՝ էնքա՜մ մի լավ շինած էր։ Դուռը բաց ա անում, մննում նեքսև, ի՜նչ տենում մի սո՜ւփրա ա բաց արած, մի սո՜ւփրա ա բաց արած, որ ասսու ամեն բարիքը միջին կար։ Էդ տղեն էլ զաթի սոված, նխտից ընկած, վրա ա պրծնում, որ ուտի։ Հացին ձեռ ա տալի՝ ուզում ա կտրի, դնի բերանը, հացը դառնում ա մի բուռը ցորեն, շաղ անցնում գեննին. տապակած հավի վրեն ա ձեռը դնում՝ հավն ա սաղանում. խաշած ձկանն ա ձեռ տալի՝ ձուկն ա սաղանում, խըլպլտալեն ձեռիցը վեր ընկնում. մախլաս՝ գլխներդ ի՛նչ ցավացնեմ, ընչի ձեռ ա տալի՝ տեղիցը ժաժ ա գալի, դե՛ս, դե՛ն թափում, յա սաղանում, ձեռիցը դուս պրծնում, վեր ընկնում։

«Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— կա չկա, ըստե մի բան կա»։

Տենում ա դռան կշտին հրենիկ մի բուխարի, վրեն էլ սիպտակ փարդեն կախ արած։

Ասում ա․ «Մննեմ էս բուխարին, տափ կենամ, տենամ սրա վերջն ի՛նչ ա ըլնում»։

Կենում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մըն էլ տենում ա՝ հրենիկ իրեք նաշխուն, սիրուն աղունիկ թռան, էկան, վեր էկան, իրանց խրխիքը հանեցին, դառան իրեք ջա՜հել, ջի՜վան, ջե՜յրան, հուրի-մալաք աղջկեք, ընդե կաննեցին։ Եննա մոտացան սուփրին, որ հաց ուտեն, տեհան ամանիքը ըստե-ընդե գեննին թափռտած, շաղ անցած, կիրակրները խառնըշտորած, վեր ածած, մախլասի՝ ոնչ մի բան իրա տեղը չի։

— Կա չկա,— ասեցին,— ըստե իսանաորդի ա մտե, մեր սուփրին իսանաորդու ձեռ ա դիպե։ Տենաս ո՛վ ա էլե, ո՛վ չի էլե, որ սիրտ ա արե, մտե մեր ամարաթը։

Շատ միտք արին, խելք խելքի տվին, ման էկան՝ չգտան։

— Ա՜խ,— ասեց մենծ քիրը,— քաշկա էն տղեն ըլներ, որ համամի միջին հալվա էփեց, հեննես կոխ պրծավ, ինձ ախտեց,