Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 թափող հայերին առաջարկում էին հնարաւորութիւն` իրանց հոգիները երկինք ուղարկել Հռօմի կնիքի տակ…

Հայերի ակնկալութիւնն ի՞նչ էր. բայց նրանց ստացածը մի հիւրատուն կամ հոգետուն էր, որ հաստատվեց Հռօմում նրանց համար։ Իսկ Աբգարը, իբրև ուշիմ և հեռատես մարդ, մտածեց իր ճանապարհորդութիւնը օգտակար դարձնել հայերէն գրքերի տպագրութեամբ։ Կարծում են, թէ նա այդպիսի յանձնարարութիւն ունէր Միքայէլ կաթողիկոսից։ Դա շատ հաւանական է. յիսուն տարի առաջ հրատարակված գրքերը բաւականաչափ ժողովրդականացրած պիտի լինէին հայերէն տպագրութեան միտքը, ուստի և հայոց կաթողիկոսի համար շատ ցանկալի կը լինէր տպագրութեան միջոցով բազմացնել եկեղեցական գրքերը, քանի որ քարուքանդ երկրում մարդկանց չափ հալածվում ու ոչնչացվում էին և գրքերը, իսկ արտագրողներ չը կային կամ քիչ կային։ Այսպէս թէ այնպէս, 1565-ին Աբգարը Վենետիկում հրատարակում է մի «Սաղմոս»։

Քանի որ անյայտ էին 1513-ի հրատարակութիւնները, Աբգար եւդօկացին էր համարվում հայկական տպագրութեան հայր, իսկ այդ «Սաղմոսը»- առաջին հայ տպագրութիւն։ Այժմ այդ պատիւը խլված է Աբգարից, բայց նա դարձեալ մնում է մի երախտաւոր մարդ։ Աբգարն էր, որ առաջին հայ տպարանը հիմնեց։ 1567-ին նա արդէն Կ. Պօլսումն է և այդտեղ է շարունակում իր տպագրութիւնները. տպարանը բաւական մօտեցել