Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնվելով Ազարիա կամ Զաքարիա կաթողիկոսի հետ, որ նոր էր Սիսի աթոռը բարձրացել, սկսեց համոզել որ նա հպատակվի Հռօմին։ Արդ առաքելութիւնը աջողվեց։ Բայց ի՞նչ հանգամանքներ գրաւեցին Ազարիա կաթողիկոսին:

Մենք ունենք, այդ հոգևորականի մի նամակը, որ ուղղած էր Գրիգոր պապին և այժմ էլ պահվում է Վատիկանում[1]: Թէ այդ նամակը և թէ պատմական ուրիշ փաստերը կարողութիւն են տալիս մեզ լուսաբանել այն հրապոյրները, որոնք մղեցին Սիսի կաթողիկոսին դէպի Հռօմ։

Նախ և առաջ երկրի դրութիւնը։ Ազարիան գրում է.

«Եմք, իբրև զմի այգի առանց պարսպի և պահնորդի ցրուեալք, աստ և անգ․ և ենք զետ ոչխար ի մէջ գայլոց և որպէս զգառինք ի մէջ առիւծուց. և ամենեքին եմք գերի ի ներքոյ անողորմ տէրանց, որք վասն մեղաց մերոց ամենայն օր տանջեն և չարչարեն զմեզ ագահութեամբ և ոչ կշտանան բնաւ, զի տնանկ և աղքատք եմք և ոչ կարեմք շարժել քայլ մի առանց երկիւղի և մեծ փորձանաց»։

Ահա «գայլերի մէջ ապրող այդ ոչխարներին» Դօն-Լէօնարդօ եպիսկոպոսը բերում է խոստումներ, յոյսեր, պարգևներ։ Յայտնի է, որ ոչխարներն էլ զգում են ապրելու և գայլերից ազատ

  1. Ա․ վ․ Պալճեան — «Պատմութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայս», Վիեննա, 1878, եր. 308—312։ Պալճեանի այս գործը գրված է կաթօլիկական նեղ, վերին ասատիճանի միակողմանի կուսակցական ոգով, ուստի պատմական ոչ մի արժէք չունի։ Կարելի է միայն նրա մէջ եղած պատմական դօկումենտներից օգտվել։