Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելու, առաւելութիւնը։ Ազարիա կաթողիկոսը բոլորովին շշմած պիտի լինէր պապական նուիրակի բերած գործերից ու խօսքերից։

Իսկ ի՞նչ էր նա բերել։ Գրիգոր պապը, լաւ հասկանալով որ կրօնական պրօպագանդայի մէջ ամենախոշոր դերը վերապահված է դպրոցին, առատ միջոցներ էր տալիս եզուիտներին՝ դպրոցական գործը լայնացնելու համար։ Հռօմի մէջ կային դպրոցներ յոյների, հրէաների, մահմեդականների, մարօնիտների համար։ Հայերը, իհարկէ, մոռացվել չէին կարող։ Պապը մի կոնդակ հրատարակեց, որի մէջ իր հիացմունքը յայտնեց այն դիմացկանութեան վրա, որ հայերը ցոյց էին տալիս դարաւոր տառապանքների մէջ. չը մոռացաւ իր ափսոսանքը յայտնել այդ թշուառ դրութեան առիթով, միանգամից վճռեց որ հայերը միշտ Հռօմի հլու հպատակներն են եղեր, ուստի «ի փառս Ամենակալին Աստուծոյ և յաճումն սուրբ և կաթողիկէ հաւատոյ» սահմանեց հայերի համար մի յատուկ դպրոց բաց անել Հռօմում, ուր հայ երիտասարդները կրթութիւն պիտի ստաանային և գնային հայրենիք` իրանց ազգակիցներին մխիթարելու:

Երկրորդ գեղեցիկ անակնկալութիւնը, որ բերել էր Սիդօնի եպիսկոպոսը, վերոյիշեալ հայերէն գիրքն էր, որ նոր էր տպվել Հռօմում։ Ցայտնի է, որ Գրիգոր XIII-ը Արևմուտքում մտցրեց նոր տոմարը, որ իր անունով էլ կոչեց Գրիգորեան։ Իր այդ տոմարական րէֆօրմը Արևելքում էլ տարածելու համար` պապը թարգմանել