աուեց տոմարը հայերէն և տպագրել աուեց տեղային տպարաններից մէկում։ Տպագրութիւնը կատարել էին Աբգար Թօխաթեցու որդի Սուլթան-Շահը, որ մնացել էր Հռօմում և այնտեղի հայերի գլխաւորն էր, Հայաստանից եկած Տէրզնցի Յովհաննէս անունով մի քահանայ, որի հետ էր և նրա որդի Խաչատուրը։ Գիրքն ուեէր հետևեալ վերնագիրր․ «Տումար Գրիգորեան․ Յաւիտենական։ Որ եղև յիշխանութեան հզօր սրբոյ Փափոյն և այլ թաքաւորաց։ Կազմեցաւ ի մեծն Հռովմըն․ ի քաղաքն սրբոց առաքելոցն։» Յիշատակարանի մէջ յիշվածներն էլ նոյն սուրբ պապ Գրիգորն է և կարդինալ Սանթա Սէւէրին, որ անուանված է Հռօմի հայոց հովուապետ։
Յայտնելով այս բոլորը, պապական նուիրակը ուրիշ շատ այնպիսի բաներ ասաց, որ Ազարիա կաթողիկոսը համոզվեց թէ Հռօմը «կու կամի օգնել և կանգեցուցանել զմեզ ի յայսմ տնանկութենէս հոգևոր և մարմնաւոր։»
Սրանից աւելի էլ ինչ երջանկութիւն գայլերի մէջ ապրող ոչխարների համար։ «Եւ մենք որպէս զերկիր ցամաքեալ, որ կու հայի ջրոց, որ ի յերկնից, և որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, և որպէս սատաֆն հայի ցօղոյն», ասում է Ազարիան։ Դօն-Լէօնարդօ եպիսկոպոսը դնում է նրա առջև Հռօմէական եկեղեցու դաւանութիւնր, որ խմբագրված էր Հռօմում և թարգմանված Սիսում։ Կաթողիկոսը և Սիսի հոգևորականները ստորագրում են այդ թուղթը։
Կարելի է վստահ լինել որ ստորագրողները
-