Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Յովհաննէս եպիսկոպոսին, որպէս զի նա Հռօոմում ուսումնասիրէ այդ րէֆօրմը: Որքան էլ նորութիւնը կասկածելի լինէր թուրք իշխողների աչքում, կաթողիկոսը խոսատանում էր այդ վտանգաւոր րէֆօրմն էլ ընդունել և օրինակ դառնալ արևելեան միւս քրիստոնեայ ազգերի համար․ ուստի խնդրում էր տոմարի հայերէն գրքերից շատ ուղարկել։

Ամեն ինչ յանձն էին առնում Կիլիկիայի հայ հոգևորականները, միայն թէ Հռօմը կանգնեցնէր հայերին «հոգևոր և մարմնաւոր տնանկութիւնից»։ Բայց ի՞նչ դուրս եկաւ։ Այն տարին (1585), երբ գրվեց Ազարիայի նամակը, Գրիգոր XIII մեռաւ։ Ո'չ հայոց դպրոց բացվեց Հռօմում, ոչ Աստուածաշունչ տպվեց, ոչ էլ ուրիշ որ և է օգնութիւն եդաւ գայլերի մէջ ապրող ոչխարներին։ Իսկ Ազարիայի թղթերը <<զգուշութեամբ կը պահուին>> Վատիկանի գրադարանի մէջ[1] իբրև ապացոյց որ հայերը ընդունել են կաթօլիկութիւն…

Վերևում յիշված Յովհաննէս Տէրղնցի քահանան 1587 թւականին տպագրում է Վենետիկում «Սաղմոսարան», դնելով նրա սկզբում իր և իր որդի Խաչատուրի պատկերը։ Եւ այս գործով վերջանում է XVI աղքատ ու դժբախտ դարի տպագրութիւնը։

  1. Պալճեան, եր. 159: