Այս էջը հաստատված է
Կիլիկիայի հայութիւնն աղաղակում էր թէ ինքը անպաշտպան, պարիսպներ, ցանկապատ չունեցող մի այգի է և ամեն մէկը մտնում ու աւերում է նրան։ Բայց ինչի՞ կարող էր իրան նմանեցնել Հայաստանի այն մեծ տարածութիւնը, որ կռուածաղիկ էր դարձել օսմանցիների և պարսիկների մէջ։ Կիլիկիայում դեռ մանր-մունր արշաւանքներ էին տեղի ունենում, սովորական հարստահարութիւններ էին կատարվում, մինչդեռ Հայաստանի կենտրօնում ահաւոր բանակներ էին շարժվում միմեանց դէմ և չորացնում էին ամեն ինչ իրանց ոտների տակ։
XVII դարի վերջին քառորդում պարսկաթիւրքական պատերազմներր առանձին կատաղի կերպարանք ընդունեցին։ Այն դժբախտ ժամանակներում չէր կարելի թոյլ լինել։ Պարսկաստանը թոյլ և վախկոտ Խուդաբանդայ Շահի կառավարութեան