Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ ներքին խլրտումների ասպարէզ դարձաւ։ Օսմանցիները, որոնք ուշադրութեամբ հետևում էին իրանց ախոյեանին, հասկացան որ յարձակվելու ժամանակ է։ Վանի փաշան իմաց էր տալիս սուլթան Մուրադին, որ եթէ ուրիշ պատրուակ չը լինի պատերազմ սկսելու համար, բաւական է և այն, որ պարսիկները ուղղափառ մուսիլմաններ չեն։ Պատերազմը սկսվեց, օսմանեան զօրքերը գրաւեցին Վրաստանը, Արարատեան աշխարհը, իսկ նրանց զօրավարներից մէկը, քաջ Օսման Իւզդէմիրը, հասաւ նոյն իսկ Դերբենտ։

Այդ պատերազմների ժամանակ հայերի կրած տանջանքները նկարագրել է Յովհաննիսիկ վարդապետը[1]։ Ձեռնարկելով իր գործին, նա դեռ հարկաւոր է համարում մի փոքրիկ նախաբանով նկարել ընդհանուր դրութեան դարաւոր պատկերը։

Այս վշաաշատ ժամանակի նեղութիւնն ու դառնութիւնը ո՞վ կարող է գրի առնել, ով եղբայրներ․ բայց փոքր ի շատէ կասենք ողբալով։
Իմ ծովացած մեղքերի համար՝ մահմեդական ազգերը, որոնք բռնած ունէին հայոց գաւառները, աւերելով և գերելով բոլոր շէն և անշէն տեղերը, տէրերի պէս բնակվում էին ամեն տեղ։ Այնքան խիստ էր նրանց հարկերի լուծը, որ շատերը, զրկվելով իրանց ստացուածքից և հայրենի ժառանգութիւնից, դեռ էլի չէին կարողանում աղատվել․ և չը կար փախուստի հնար և թագնվելու տեղեր, այլ ամեն մարդ տարակուսանքի մէջ էր և երանի էր տալիս մեռելներին, բայց ո՛չ կենդանիներին։ Քիչ ժամանակով չէր մահմեդականների բռնութիւնը տարածված
  1. «Ճռաքաղ» ամսագիր, 1859