Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, իսկ ժողովուրդը Սրապիոնին աարաւ էջմիածին և կաթողիկոս ընտրեց։ Միաժամանակ երեք կաթողիկոս մի աթոռի վրա, որովհետե ոչ ոք չէր ուզում իր փառասիրութիւնից մի կաթիլ պակասեցնել։ Ընդհակառակն, Դաւիթն ու Մելքիսէթը, չը կամենալով զրկվել կաթողիկոսութիւից, վճռեցին, որ իրանցից մէկը գնայ Շահ-Աբբասի մօտ։ Պարզապէս յայտնի չէ նրանց նպատակը, բայց Առաքել պատմագիրը շատ տեղ ասում է, թէ դրանք էին այն թշուառութիւնների պատճառը, որոնք թափվեցին հայ ժողովրդի վրա։ Փառամոլ չարագործութիւնը ընտրել էր այդ Ճահնապարհորդութիւնը մատնութեան, հակառակորդներին տապալելու նպատակով։ Հայի դժբախտութիւնը այս անգամ էլ նրա տանից էր դուրս գալիս։ Եւ որպիսի ահեղ դժբախտութիւն։

Շահ—Աբբասը, արևելեան մի ընդունակ և հասկացող բռնակալի նուրբ նենգամտութեամբ, օսմանեան երկիրներից փախածներին սիրալիր ըեդունելութիւն էր ցոյց տալիս և նրանց միջոցով լաւ ուսումնասիրում էր բոլոր հանգամանքները։ Այդքան դժգոհ տարրերի հաղորդած տեղեկութիւնները արդէն բաւական նիւթ էին տուել Շահի ծրագիրների համար, և 1603 թւականին նա յանկարծակի հրաման տուեց զօրքին արշաւել դէպի Թաւրիզ։ Օսմանեան ահաւոր ոյժը խորտակելու համար կար մի միջոց-արագ արշաւել, յանկարծակիի բերել նրան։ Այդ տակտիկան լիուլի աջոդվեց․ կարճ միջոցում Թաւրիզը պարսիկների ձեռքին էր, իսկ նրանց առաջապահ զօրքերը գրաւել