Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին. Նախիջևանը։ Շահը մեծ հանդէսով մտաւ Ջուղայ։

Արաքսի ժայռոտ ափի վրա հիմնված այս գիւղաքաղաքը վաճառականական մի զարմանալի ընդունակութեամբ հարուստ ժողովուրդ ունէր իր մէջ և այն ժամանակներում կարող էր ամեն մէկի նախանձը գրգռել։ Ի՞նչպէս էր, որ կեղեքումների ու աղքատութեան դարում երկրի մի անկիւնում կարողանում էր գոյութիւն պահպանել մի առևտրական բարգաւաճ կենտրօն-յայտնի չէ։ Գիտենք միայն, որ ջուղայեցի հայը ամեն տեղ էր, ուր կար առևտրական մեծ շուկայ։ Ջուղայից միաժամանակ դուրս էին գալիս թէ մանրավաճառը, որ զանազան ապրանքներ էր տանում շրջակայ գիւղերում և քաղաքներում ծախելու, և թէ այն վաճառական, որ գործեր ունէր Եւրօպայի նաւահանգիստներում և որի կարաւանները անհուն տարածութիւններ էին անցնում։ Հասկանալի է թէ ինչ անուն ունեցած պիտի լինի ամրողջ Հայաստանում ճոխ և փարթամ Ջուղան։ Բայց լաւ վաճառականը վատ քաղաքագէտ է լինում։ Ջուղայեցիները կամեցան ապշեցնել Իրանի գահակալին, իրանց հարստութիւնները բաց անելով նրա առաջ։ Շահ-Աբասը իսկ որ հիացած էր, և այդ վաճառականների բոլոր գործերը լաւ իմանալու համար այնքան բարեացակամ ու մտերիմ ձևացաւ, որ նստում էր նրանց մէջ, ուտում խմում էր նրանց հետ։ Երեք օր շարունակվեցին այս մեծարանքները, և երբ Շահ-Աբասը գիւղաքաղաքից հեռացաւ դէպի Նախիջևան և Երևան՝ պատերազմական