Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ եթէ մի քիչ դիմագրութիւն լինի, պարսիկները պիտի թողեն փախչեն, որովհետև նրանք վախենում են օսմանեան բանակից։ Այդ ստրուկ բազմութիւնները քշելու, դէս ու դէն հալածելու համար հարկաւոր էլ չէր մի բանակ, որ Շահ-Աբբասի բանակից աւելի ուժեղ ու քաջ լինէր: Բաւական էր Սինան փաշայի ահից բունված այդ զօրքի մի բարձր գոռոցը, որ ամբողջ աշխարհ դատարկվէր և ամայանար։

Այսպիսի դրութեան էր հասել հայ ժողովուրդը: Միայն Գառնի գիւղն էր, որ ընդդիմացաւ․ բայց դա էլ մի հօտային շարժում էր. ժողովուրդը սրեր, բայց մանաւանդ փայտեր, քարեր գաաւ՝ գերեվարների վրա յարձակվելու և ջարդելու համար: Սակայն յետոյ գլուխը կորցրեց, չիմացաւ ինչ անել և ընկճվեց, երբ հասաւ մի ուրիշ պարսկական զօրաբաժին։ Կարելի էր, ի հարկէ, և փախչել. ժայռերի խոռոչմները, քարայրերը կարող էին ապաստան տալ շատերին, մինչև որ կանցնէր արհաւիրքը։ Բայց՝ պարսիկները որսկան շների պէս հոտոտում էին ամեն տեղ, դուրս էին քաշում թագնվածներին, որովհետև նրանք ամեն տեզ մի և նոյն էին - անզէն, վախկոտ ոչխարներ։ Ահա մի տեսարան։ Մօտ հազար հոգի հաւաքվել են մի մեծ և անմատչելի այրի մէջ։ Պարսիկները վերևից թոկերով չորս մարդ են իջեցնում մինչև այրի բերանը։ Թէև այդ չորս կտրիճները հագել են զբահներ և ամեն մէկը, բացի ձեռքում բռնած մի հատ սրից՝ կապել է մէջքին չորս-հինգ հատ սրեր բայց փաստը փաստ է - չորսը՝ հազարի դէմ։ Եւ