Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անասնական բթութեան, որը մենք տեսանք Շահ Աբբասի գերեվարութիւնների ժամանակ։

Բայց այս կղերական ապականութիւնը համատարած չէր Հայաստանի բոլոր կողմերում։ Այդ զարհուրելի ժամանակներում գտնվեցան հոգևորականներ, որոնք չէին կորցել պատւի բարեխղճութեան, արդարութեան զգացմունքը և խիստ բողոք բարձրացրին Մելքիսէթի դէմ։ Մեզ հասել է մի այդպիսի բողոք, որ գրված է Վանի հոգևորականների և ազդեցիկ աշխարհականների կողմից։ Այդ բազմաստորագիր բողոքը[1] շատ լաւ պատկերացնում է Մելքիսէթ կաթողիկոսին, ինչպէս նաև հայ հոգևորականութեան անկումը։ Ուստի մենք այստեղ ընդարձակ քաղուածքներ կը բերենք այդ հետաքրքրական դօկումէնտից[2]:

Վասպուրական նահանգի Վան քաղաքի և նրա շրջակայ գաւառների առաջնորդները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները, տանուտէրերը, իշխանները, «դօլուաթաւորները», արհեստաւորներն ու երկրագործները հետևեալ մեղադրանքներն են բարդում Մելքիսէթի վրա.

Նախ՝ զի ի վրայ եպիսկոպոսի եպիսկոպոս կու օրհնես, զի ի վերայ քաղաքի և կամ գաւառի՝ որ աոաջնորդ մի կայ, այլ ոմն տգէտ և հերձուածող և կամ

  1. Գ․ վ. Սրուանձտեանց — «Թորոս Աղբար», հատ․ Բ․, Կ. Պօլիս, 1884, եր. 280—293։
  2. Թարգմանել աւելորդ ենք համարում, որովհետև թուղթը գրված է պարզ, աշխարհաբարի հետ խառն գրաբարով։