Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրացող գայ առ. քեզ, դու ընտրութիւն չես աներ, այլ վասն արծաթասիրութեան քո` առնուս քանի մի հարամ փող և անիծես գնա, և զանուն դնես եպիսկոպոս և յողորկես, որ գայ այն երկրի եպիսկոպոսին հետ հակառակի, և ի մէջ բազում չարիք ծնանի, աղմուկ և խռովութիւն, մատնութիւն և արեան հեղմունք, և բազում միամիտ ժողովուրդք, թերանան և գայթակղին, և այս ամենայն չարեաց պատճառն և մեղաց պարտականն դու ե՞ս և թէ այլ ոք։ Զի Մրգիկն, որ ի Մուշ թուրքացեր էր, զնա ի Սուրբ էջմիածին աթոռակալ ես կարգեր: Եւ Պռկնտօշ զԿարապետն, որ Հոռոմ դարձաւ, և Հոռոոմ կին էառ, և եօթն տարի ի հետ այն կնոջ ի Հռոմ կեցաւ, հիմա եպիսկոպոսութեան հրաման ես տուեր և Թիրայու, և Իզմիրու և Մանիսայու առաջնորդ ես կացուցեր: Նաև Աշխարհիդաշտի զեպիսկոպոսն… դու նորա եպիսկոպոսութեան հրաման ես տուեր, և այլ այսպիսիքս բազում են, բայց ոչ գրեցաք, զի մի տաղտկասցին լսողքն, զի ոչ թէ ի մին տեղի, և մին աթոռի եդեալ ես երկու առաջնորդ և երկու եպիսկոպոս, այլ ի բազում տեղիս գիտեմք, որ մէկ թէմի երկու և երեք, չորս և հինգ եպիսկոպոս ձեռնադրեալ ես և առաջնորդ կարգեալ։

Եւ երկրորդ անկարգութիւն այն է, որ թէ յինչ երկիր որ նուիրակ յուղարկես` նա կու ընտրես` յոր տեղ որ չար և լիրբ, անզգամ, անամօթ և ամբարտաւան մի կայ, որ ոչ յԱստուծոյ երկնչի և ոչ ի մարդկանէ ամաչէ, զայնպիսիքն կու առաքես, որ զարդարեալ երիվարօք, և պճնեալ հանդերձիւք, և կրկին պաշտօնէիւք գան, և գոռոզաբար խրոխտան, և բազում ցոփութեամբ և անկարգութեամբ և արբեցութեամբ զաշխարհս վրդովեն։ … Գրոց ամենևին անատղեակ են և օրինաց բնաւին անծանօթ, և բոլորովիմբ ոչ ճանաչեն զհաւատաս քրիստոնէութեան թէ զինչ է։ … Զարդարն և զանմեղն դատապարտեն վասն ընչից, և զանիրաւն իրաւացուցանեն վասն կաշառաց, և ազգապղծութեան հրաման տան վասն արծաթոյ:… Գիտեմք թէ սոքա ի՞նչ կու հասուցանեն ի Սուրբ Աթոռդ ի ձեռս վեհիդ, զի վասն ագահութեան