Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իւրեանց շրջին և ոչ վասն օգտի սուրբ տանդ, զի զին որ ժողովեն, ի գինս այնպիսի երևելի հանդերձի տան, որ ոչ վայելէ քրիստոնէի և ոչ իշխանի, թող թէ կարգաւորի ․․․ Շրջին իբրև զբռնաւորս և պճնին, և ի կերակուրս և յըմպելիս ծախեն զժողովեալսն իւրեանց, յոլով կաշառս տան բռնաւորաց և բազում տուգանս այլազգաց վասն հակառակասէր բարուց իւրեանց, վասն որոյ Ազգս Հայոց տաղտակացեալ է ի գարշահոտութենէ վարուցն այսպիսեացս։

Եւ երրորդ անկարգութիւն քո այս է․ զի զոր ինչ վարդապետ, որ զճշմարիտն խօսի կամ վասն Աստուածային օրինացն վրէժխնդրութեան զձեր օրինացն հակառակութիւն յանդիմանէ, ի վերայ նորս անփակ բերանով, անիրաւ լեզուաւ, յանդուգն դիմօք, լըբենի երեսօք, և անկիրթ մտօք, բանադրանաց գիր կու գրէք։ Այս է ասելն ձեր թէ ճշմարիտն մի խօսիք, ․․․ զլոյսն մի արծարծէք, զի մի խաւարային գործքն մեր խայտառակեսցի։ ․․․ Եւ որպէս սուտ թղթերովն ձեր զանմեղ և զմիամիտ աշխարհական ժողովուրդն զարհուրեցուցանէք սակս կաշառի և արծաթոյ, այնպէս և զվարդապետս և զքահանայքս կամիք ահացուցանել սուտ և անիրաւ և խաբեբայ բանիւ և գործով․ և զայս ի միտ չէք ածել թէ այսպիսի անպատեհ անէծս ո՞վ պիտի ընդունի։ ․․․ Ահա վադապետքն որք ընդ ամենայն տեղիս են յիւրաքանչիւր աթոռս, ի վանս և ի գաւառս․․․ վստահ և համարձակ հրատարակեն ի մէջ ատենի զձեր անմահութիւն ի լուր ամենայն ժողովրդեանն, և ամենայն ոք որ իմանայ զձեր անիրաւութիւն և անկարգութիւն, զիա՞րդ ընդունող լինին անպատշաճ և անիրաւ բանից ձերոց։

Եւ չորրորդ անկարգութիւն քո այս է, որ քան զամենայն չարագոյն երևի, զի զեկեղեցեաց հիմն ի վեր տապալեցիր, քանզի վասն ագահութեան քո զհիմն եկեղեցւոյն փորելով հաներ զնշխարս սրբոց Հռիփսիմեանցն․․․ և դու զայնպիսի Ասաուածային պատուական գանձն հանեալ վաճառեցեր այլազգաց․․․ Եւ դու զայն սրբոց նշխարսն վաճառելով՝ զՔրիստոս վաճառեցեր, և ով ոք որ