ետուր Փափուն թէ ես Մելքիսէթ կաթողիկոս Հայոց իմ ազգիս վարդապետօք, եպիսկոպոսօք և համայն ժողովրդովք հնազանդիմք Հռոմայ եկեղեցւոյն։ ...Եւ այս ձեռագրիս օրինակն Փափն գրել է պամայ գրով և յուղարկել է ի Լեհ, նոյնպէս և յամենայն տեղիս թէ ազգն Հայոց ի մեր հաւատն են դարձեր․ այլ և ի Վանատիկ և յայլ բազում տեղիս գիր է գրեր և յղրկել․ և այս գրոցս մէկն ի Համիթ է եկեր․ և զնորա մէկ օրինակն Աւետիս կաթողիկոսն է տարեր ի հետն, և զմի օրինակն Համթեցիքս մեզ էին յղրկել ասելով՝ թէ տեսէք-տեսէք զմեր կաթողիկոսիս զխայտառակութիւնն․ զայսպիսի հերձուածողն դուք ի՞նէպէս կաթուղիկոս կընդունիք․ և զայս եկեալ թուղթս մենք ամենեքեան ականատես եղեալ ընթերցաք։ Այս ի՞նչ բան է քո արած բանն․ զի կամիս երկրորդ Եզր լինե՞լ եզերիչ և խանգարիչ Հայոց ազգիս․ զի թէ իբրև զքաջ հովիւ հսգացող և խնամող չես, վասն է՞ր որպէս զվարձկան և իբրև զքաջ գազան պատառող լինիս բանաւոր հօտին Քրիստոսի․ զի՞նչ կուզես այս ողորմելի և տառապեալ ազգէս Հայոց․ է՞ր չես թողուր զիւրեանս յիւրեանց աղքատութեանն, զի թէպէտ որ ազգս հայոց մարմնով ծառայ են և աղքատ, այլ քրիստոնէական ուղղափառ. հաւաաովս ազատ են․․․ Զի թէպէա մարմնով տրտում և ի չարչարանս եմք ի յայսմ աշխարհի առաւել քան զայլ ազգս, բայց հոգով ուրախ եմք որ ունիմք ուղղափառ հաւատ քան զայլ ազգս․․․
Հանրագիրը, այս բոլոր մեղադրանքներից յետոյ պահանջում է Մելքիսէթից որ վերացնէ այս բոլոր անկարգութիւնները և յետ կանգնէ Հռօմին հպատակվելու մտքից։ Ուրիշ կերպ, ասում էին բողոքողները, մենք կաթողիկոս ճանաչել այդպիսի մի հոգևորականին չենք կարող․․․
Դժուար թէ հայոց կաթողիկոսներից որ և է մէկը այսպիսի խիստ յանդիմանութիւններ