Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացած լինի իր հօտից։ Բայց Մէլքիսէթի համար գոյութիւն չունէր հանրային կարծիք, պատասխանատւութիւն։ Այս թղթից յետոյ էլ նա շարունակեց մնալ նոյն կաթողիկոսը։

Մի կողմում դնելով հայ ժողովրդի գլխին միմեանց ետևից թափվող արհաւիրքները, իսկ միւս կողմում — նրա հոգևոր գործերի, դաստիարակների այս սարսափելի անկումը, հասկանալի կը լինի թէ որքան անծայր, անյատակ պիտի լինէին այդ ժողովրդի ցաւերն ու տանջանքներըը։