Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջանքերը տեղի ունենան աշխարհական ղի վրա քաղաքների կամ գիւղերի ազգաբնակութեան մէջ: Այդտեղ ոչ մի յարմարութիւն չը կար, որ մտաւոր կեանք առաջանայ։ Տեսանք թէ ինչ դրութեան մէջ էր հոգևորականութիւնը. ուրեմն կենտրօններ կազմող մեծ վանքերի մէջ էլ չէր կարող այդպիսի կեանք ծաղկել: Եւ մենք տեսնում ենք որ ապականված, անասնական դրութեան հասած ժամանակում հայերի մտաւոր փրկիչ հանդիսանում է մի հին միստիքական հիմնարկութիւն — ճգնաւորութիւնը։

Արարատեան երկրի հիւսիսային լեռնաշղթայի վրա, Կարբի գիւղի մօտերքում, Յաբենի անունով մի գիւղ կար։ Այդտեղից էր Սարգիս անունով մի եպիսկոպոս, որ Սաղմոսավանքի վանահայրն էր: Աւերածները, անվերջ դժբախտութիւնները մարդկանց մեջ յարուցանում են և մի տեսակ զգացմունք - զզուանք դէպի աշխարհը, դէպի «արտասունքների հովիտը», ինչպէս անուանվում է մարդկային կեանքը բոլոր լեզուների մէջ: Այդպիսի հոգիները փախչում են մարդկանցից, որոնում են կատարեալ առանձնութիւն բնութեան մէջ, հեռու աշխարհային աղմուկներից, իրարանցումներից: Սրտի մէջ թաղված խորին և բուռն անբաւականութիւնը, արհամարհանքը, դեռ հին ժամանակներում հեռացնում էր մտածողներին մարդկանց հասարակութիւնից։ Քրիստոնէութիւնը իր առաջին դարերում նուիրագործեց անապատականութիւնը։ Ասկետական կեանքը անապատների մէջ, միայնութեան, զրկանքների մէջ, ամենալաւ