Վերակենդանութեան ջանքեր աւերակնրի մեջ։ — Ճգնաւորական կենցաղը։ — Սարգիս եպիսկոպոս եվ Կիրակոս քահանայ։—Արատնայ գետի ձորը: — Մեծ անապատ։ - Ընթերցանութիւնը՝ պարտաւորական բոլոր միաբանների համար։ — Սիւնեաց դպրոցը։ – Բարնկարգութեան ոգին։ - Մովսէս վարդապետը եւ Մելքիսէթ կաթողիկոսը։ -Աշակերտներ։Ամրդօլուի վանքը Բաղէշում -Բարսեղ վարդապետ։ - Հին գիտութիւնների ուսումնասիրութիւն։ - Ներսէս Մոկացի, Բաղէշի դպրոցը նրա միջոցով միանում է Սիւնեաց դպրոցի հետ։ - Լիմ կղզու անապատը։ - Մելքիսէթ վարդապետ Վժանեցի։ - Նրա ճգնութիւնները։
Բայց հայ ազդի բախտն էր, որ նրա կեանքի ամենամռայլ միջոցներումն էլ երևան էին գալիս անհատներ, որոնք ընդհանուր ապականութիւնից մնալով, վառ էին պահում գաղափարի վերջին կայծերը։ Այդ տեսակ երախտաւորներից զուրկ չը մնաց Հայաստանը ու մեր նկարագրած զարհուրելի անկման ու վայրենացման օրերում։ Աւերակների մէջ մենք տեսնում ենք վերակենդանանալու փոքրիկ, համեստ ջանքեր, որոնք գնալով կազմում են մի ամբողջ նոր հոսանք։
Մեր երկրի հանգամանքները, իհարկէ, չէին կարող թոյլ տալ որ վերակենդանութեան այդ