Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտաւոր էին կարդալ անդադար։ Գրքի վերաբերմամբ այնտեղ այն հավատն էր տիրում թէ նրա մէջ գրվածները Աստուծու պատգամներ են: Ահա ինչը բարձրացրեց Մեծ Անապատի կոչումն ու նշանակութիւնը, ահա ինչը դարձրեց նրան մի ամբողջ դպրոց, որը մենք կանուանենք Սիւնեաց դպրոց: Գրական-կրթական իդէալներ պաշտող այդ հիմնարկութիւնը Տաթևի հսկայական ձորի մէջ ներկայանում է իբրև նախատիպ այն վանական հիմնարկութեան, որ հարիւր տարի յետոյ հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մէկի վրա․․․

Բայց դպրոց ասելով, չը պէտք է այստեղ հասկանալ որոշ սիստեմ, որոշ գիտնական պաշար ունեցող մի մշտական հիմնարկութիւն։ Ո՛չ, այդպիսի յատկութիւններ չէր էլ կարող ունենալ Մեծ Անապատը։ Հայկական խեղճ ու կրակ իրականութիւնից դուրս եկած մարդիկ էին միաբանութեան անդամները, որոնց ամենամեծ առաքինութիւնն այն էր, որ պիտի շարունակ կարդային մոռացված, կորած գրքերը։ Եւ նրանց մտաւոր պաշարն էլ հէնց այն կարող էր լինել, ինչ տալիս էր ընթերցանութիւնը։ Միաբանութեան մէջ պատրաստվում էին գործ սիրող, բարեխիղճ կրօնական գործիչներ։ Նրանք դուրս էին գալիս Տաթևի կիրճի յատակից, ցրվում էին զանազան կողմեր, հիմնում էին փոքրիկ միաբանութիւններ այս կամ այն վանքում, նոյն գրասիրութիւնը պարտաւորական էին դարձնում ամեն տեղ։ Ահա այն գրական-կուլտուրական նշանաւոր դերը, որ կատարեց