Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենցազ, որը կարելի էր իրականացնել խիստ պահեցողութիւններով, երկարատև աղօթքներով, սակաւապէտութեամբ, մարմինը զրկանքների ենթարկելով և այլ այսպիսի անապատական կարդերով: Դառնալ միաբանութեան անդամ նշանակում էր մնաս բարով ասել աշխարհին, նրա հոգսերին ու ուրախութիւններին։ Անհատը այդտեղ ոչինչ սեփականութիւն չունէր․ ամեն ինչ պատկանում էր միաբանութեան: Ամենքը մի տեսակ կերակուր էին ուտում, հագնում էին զգեստ մի տեսակ նիւթից։ Աղօթքները, տքնութիւնները միանման պարտաւորական էին ամենքի համար, չը նայած դիրքին և աստիճանին:

Այդ ճգնաւորական կազմակերպութիւնը հազիւ թէ ուշադրութեան արժանի մի երևոյթ դառնար մեր պատմութեան մէջ, եթէ հիմնադիրները մտցրած չը լինէին իրանց ձեռնարկութեան մէջ մի գեղեցիկ միտք-գրքեր կարդալ։ Գրքեր կարդալը արդէն մեծ բան էր այդ սարսափելի, տխուր ժամանակներում։ «Որովհետև-ասում է Առաքել պատմագիրը[1] մինչև այդ տգիտութեամբ պնդացել և ամայացել էր հայոց ազգը․ ոչ միայն չէին կարդում, այլ և չը գիտէին թէ ինչ է գիրքը և ինչ զօրութիւն ունի նա․ մարդկանց աչքում գիրքը անպէտք էր դարձել․ գրքերը փայտի կտորների պէս ընկած էին անկիւններում, լցված հողով և մոխրով»։

Մեծ Անապատում մարդիկ կարդում էին,

  1. Գլ. ԻԱ.