Աւելի առաջ գնալ Բարսեղ վարդապետը չը կարողացաւ։ Բայց նա գոնէ ցոյց աուեց որ «արտաքին գիտութիւնները» անմատչելի չեն, որ նրանց կարելի է ուսումնասիրել և հասկանալ: Իր իմացածը նա հաղորդեց իր աշակերտներին, և որովհետև ինքն արդէն ծերացել էր ուստի խրատեց աշակերտներին չը վախենալ, շարունակել սկսած, գործը:
Իսկ այդ գործը այն ահագին նշանակութիւնն ունէր, որ մտցնում էր հայոց գրականութեան և դպրոցական կրթութեան մէջ գիտնականութիւն։ Սիւնեաց դպրոցը զուրկ պիտի մնար այդ գիտնականութիւնից, եթէ մի կարճ միջոցում կապ չը հաստատվէր նրա և Բաղէշի դպրոցի մէջ: Բարսեղ վարդապետի աշակերտներից մէկն էր Ներսէս վարդապետ Մոկացին, որ կատարելով իր ուսուցչի խրատը, նուիրվեց նրա ուսումնասիրած գիտութեան։ Սակայն Բարսեղի աշակերտները առանձին մի առաջադիմութիւն ցոյց չը տուին և, ինչպէս երևում է, մնացին այնտեղ, ուր կանգնել էր նրանց ուսուցիչը։ Ներսէս Մոկացին, լսելով Մեծ Անապատի համբաւը, գնում է այնտեղ, միաբանութեան անդամ դառնում։ Մի քանի միաբանակիցներ ցանկութիւն են յայտնում սովորելու «արտաքին գիտութիւնները» և Ներսէսը դաս է տալիս նրանց այն, ինչ ինքը գիտէր։ Այսպիսով Բազէշի դպրոցի գիտնականութիւնը մտնում է Սիւնեաց դպրոցի մէջ։
Բայց Ներսէսը դեռ առաջին քայլն էր և նրա բերածը մի մեծ հարստութիւն չէր, մանաւանդ որ