Նոր-Ջուղայի նշանակութիւնը:— Շահ-Աբբաս եւ Պասկաստան գաղթեցրած հայերը: —Վաճառականները հովանաւորված:— Խոջա-Նազար եւ Խուջա-Սահար: —Ջուղայի յատակագիծը:— Ապարանքներ:— Շահ- Աբբասի հրովարտակից:—Երկու աւանդութիւն: — Էջմիածինը քանդելու եւ Սպահանում մեծ եկեղեցի հիմնելու ծրագիր:—Արտօնվածները եւ մահմեդական իրականանութիւն: — Շահ-Աբբասի անցթութիւները: —Բռնի թլփատումներ: — Ջուղայի ձեռք բերած հեղինակութիւնը: — Դրա հասարակական նշանակութիւնը:
Շահ-Աբբասի գործած աւերանքների մեջ եթէ կարելի լինի որոնել եւ գտնել մի փոքրիկ մխիթարութիւն, որ գոնէ ամենաչնչին մի հատուցում դառնար Հայաստանի տուած այնքան ահռելի զոհերի փոխարէն,— դա այն էր, որ Ջուղան դարձաւ գաղթականութիւն: Մենք չը գիտենք թէ ինչ կը լինէր այս վաճառականական փոքրիկ համայնքը, եթէ շարունակէր ապրել Արաքսի ժայռոտ ափի վրա: Բայց գիտենք, որ Ջուղան մի զարմանալի երևոյթի կերպարանք ստացաւ, դառնալով հայկական գաղթականութիւն Պարսկաստանի հեռաւոր խորքերում:
Գաղթականութիւնը հայերի համար էր զարհուրելի աղէտ: Շահ-Աբբասի համար դա ինչպէս գիտենք, քաղաքական-տնտեսական մի մեծագործութիւն