վրա։ Անձամբ լինելով Ջուղայում, նա տեսաւ թէ որքան փարթամ ու ճարպիկ վաճառականներ են հայերը։ Այնուհետև նրանց վիճակը որոշված էր։
Բնակեցնելով վաճառականներին Սպահանում, ասիական մեծ բռնակալը, որ մի և նոյն ժամանակ և մի վերին աստիճանի ջերմեռանդ շիա էր, ամեն տեսակ լաւութիւներ արաւ այդ քրիստոնեականերին։ «Խօջա» անունը, որ Արևելքում տրվում է վաճառականներին Սպահանի հայերի մէջ դարձաւ «իշխան» անուան համահաւասար։ Ջուղայից գաղթած հայերի մէջ շատ նշանաւոր էին մանաւանդ Խօջա—Նազար և Խօջա-Սաֆար եղբայրները. Շահ-Աբբասը սրանց անձնական բարեկամն էր, պահում էր մէկն ու մէկին իր մօտ նոյն իսկ պատերազմական արշաւանքների ժամանակ։ Այդ երկու փարթամ վաճառականներին էր յանձնված Սպահանի հայ գաղթականութեան կառավարութիւնը, մի իշխանութիւն, որ այնուհետև էլ այդ տոհմի ժառանգական սեփականութիւնը դարձաւ, այնպէս որ Խօջա—Նազարի տան ներկայացուցիչներից մէկի գերեզմանաքարի վրա գրված է թէ նա Հայոց թագաւոր էր։—Խօջա-Նազարն ու Խօջա-Սաֆարը լույսաւորչական հայեր էին։ Բայց ջուղայեցիների մէջ կային և կաթօլիկներ, որոնց ներկայացուցիչներն էին Շէհրիմանեանները, նոյնպէս խոշոր վաճառականներ, ռրոնք ահագին ազդեցութիւն ունէին։
Ջուղայեցի հայերին յատկացրվեց Սպահանի արուարձաներից մէկը և այդտեղ մի կարճ միջոցում գոյութիւն ստացաւ մի ամբողջ վաճառականական