խորհրդով միւս օրը, երբ նրան տանում են Շահի մօտ վերցնում, է իր հետ մի շիշ գինի։ Շահ–Աբբասը հարցնում է․ քանո՞վ ես ուզում գնել իմ ձին։ Այն ժամանակ հայը հանում է գինու շիշը և դնում է թագաւորի առաջ։ «Թագաւոր, ասում է նա, ձիդ առնողը սա է ծախողն էլ դու ես․ ես այդ առևտուրի մէջ միայն մի միջնորդ եմ և եթէ ինձ էլ մի բան կը տաս միջնորդութեանս համար, այդ էլ քո ողորմութիւնից է կախված»։ Շահը հավանում է այդ պատասխանը և նոյն իսկ ընծայ է տալիս հային։
Մի ուրիշ անգամ, ինչպէս պատմում է նոյն աւանդութիւնը, մի հայ մեղադրվում էր մի մահմեդականի սպանութեան համար։ Շահ-Աբբասը հարց ու փորձ է անում։ Հայը խոստաովանում է թէ ինքն է սպանել։ Բայց նրան արձակում է Շահը, ասելով թէ նա հարբած է, պէտք է միւս օրը հարցնել։ Միւս օրն էլ հայը նոյն պատասխանն է տալիս, բայց դարձեալ արձակվում է նոյն պատճառով։ Երրորդ օրը, երբ հայը էլի ասում է թէ սպանողը ինքն է եղել, Շահը դիմում է սպանվածի կողմից բողոք ներկայացնողին և ասում է․ «Ես ամեն մի հայի վրա հայի թուման եմ ծախսել, մինչև որ ամենքին բերել եմ այստեղ հասցրել․ տուր ինձ իմ հազար թումանը, և ես կը տամ հրաման որ այս․ մեղապարտին սպանեն»։ Այդպիսի գումար տալուց հրաժարվում է սպանվածքի կողմը և մեղադրվող հայը արձակվում է։
Այս աւանդութիւնների մէջ, անշուշտ, կայ ճշմարտութեան շատ բաժին։ Շահ-Աբբասից զարմանալի