Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխելու միտքը թողնվեց գլխաւորապէս շնորհիւ Խօջա-Նազարի, որ կարողացաւ համոզել Շահին թէ չարժէ այդքան ահագին ծախսեր անել՝ քարերը տեղափոխելու համար։ Շահ-Աբբասը բաւականացաւ այնքանով, որ էջմիածնի քարերից եօթը հատ ուղարկվեցին Ջուղա. ժողովուրդը իր կարօտն առնում էր և այդ քարերից։

Ահա որքան բարերար էր Շահ-Աբբասը։ Բայց այս բոլորը չէր խանգարում որ նա լինի ասիական մի դաժան բոնաւոր։ Հայերը նրա մի ձեռքից այդքան շնորհներ էին ընդունում, իսկ միւս ձեռքից այդքան բարբարոսութեան դառնութիւնն էին խմում: Սակայն այստեղ միայն Շահ-Աբբասին մեղադրել չէ կարելի։ Ճիշտ է որ արտօնվածները երես են առնում։ ճիշտ է և այն, որ այդպիսի արտօնութիւները, համահաւասարութիւնը, նիւթական փառաւոր դրութիւնը աշխարհի վրա ամենից շատ մահմեդական ժողովրդի մէջ են անտանելի։ Մի կողմից հայերն էին տեղիք տալիս, միւս կողմից՝ մահմեդականներն էին գրգռվում և գրգռում թագաւորին։ Իսկ Շահ-Աբբասը, որքան էլ մեծ ու ահարկու բռնակալ լինէր, դարձեալ չէր կարող միանգամայն անտես անել իր ժողովրդի տրամադրութիւնը։ Այդ պաաճառով նա մի քանի անգամ ֆանատիկոսական խժդժութիւններ գործ դրեց իր հովանաւորած հայերի վրա։

Առաջին անգամ Շահի ահարկու կատաղութիւնը իրանց վրա փորձեցին այն հայերը, որոնք գաղթեցրված էին սարսափելի սովի տարին, 1608 թւականին։ Հասնելով Սպահան, այդ գաղթական–