Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
V

Պրոպագանդայի հիմնարկութիւնը Հռօմոււմ: —Հայերը այդ հիմնարկութեան հոգածութիւնների առարկան են դառնում։ —Լեհաստանի հայ գաղթականութիւնը։ —Կրօնական համայնք. մայրենի լեզուն մոռացված։ —Վաճառականական իդէալներ: —Եկեղեցին ինքնուրոյնութեան միակ նշան։ —Նիկօլը իբրեւ Մելիքսէթ կաթողիկոսի շահամոլութեան պտուղ. 150 ղրուշի վաճառք։ –Եզուիտները Լեհաստանում։ —Նրանց տիրապետութեան հետեւանքները։ —Սիգիզմունդ III։ —Խաւար հոսանքներ: —Միջոցներ բողոքականութեան եւ յունադաւանութեան դէմ։ —Եկեզեցական միութիւն (ունիա)։ —Դիմադրութիւն և կրօնական հալածանքներ։ —Նիկօլը` եզուիտների գործիք։ —Բռնութիւններ։ —Լվօվի հայերի նամակը Մօվսէս կաթողիկոսին։ —էջմիածնի նուիրակները։ —Աւելորդ ջանքեր։ —Փիլիպպոս կաթողիկոս եւ պարսից դեսպանը Լեհաստանում: -Դիմումներ Վլադիսլավ թագաւորին։ —Հաշտութեան քադաքականութիւն։ -Փիլիպպոսը եզուիտական խորամանկութեան զոհ։ —Հաշտութիւնը վերջնական յաղթանակ է բերում եզուիտներին։ —Վարդան Յունանեան եւ կաթօլիկացած հայ հոգեւորականները։

1622 թւականին Գրիգոր XV պապը հիմննեց Հռօմում կրօնական մի մեծ հաստատութիւն, որ ստացաւ «Հաւատի Պրօպագանդա» անունը. իսկ 1627-ին Ուրբանոս VIII պապը աւելացրեց դրա վրա մի դպրոց` քարոզիչներ պատրաստելու համար և մի բազմալեզուեան տպարան։ Պրօպագանդայի նպատակն էր տարածել կաթօլիկութիւն հեթանոսների մէջ, նոյնպէս և ոչնչացնել հերետիկոսութիւնն ու հերձուածները քրիստոնեաների