Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մէջ։ Եւ որովհետե Հռօմի համար հերետիկոս և հերձուածող չէին միմիայն կաթօլիկները, ուստի Պրօպագանդայի առջև բացված էր մի ահագին ասպարէզ և նա դառնում էր մի շատ կարևոր հիմնարկութիւն։ Պրօպագանդան բարձրագոյն ատեանն էր, որին հպատակվում էին աշխարհի վրա գոյութիւն ունեցող բոլոր՝ միսիօնարութիւնները․ նա էր, որ առաքելական յաջորդներ էր ուղարկում հերետիկոսական և հերձուածողական երկիրները՝ քրիստոնեաներին դաւանափոխ անել տալու համար։ Իբրև մի այդպիսի գերագոյն ատեան, հաւատի ծաւալման այդ ժողովը ունէր ահագին դրամական միջոցներ և մի լայն ու մեծ կազմակերպութիւն․ նրա անդամները կարդինալներ էին, որոնց ձեռքի տակ կար ստորին ծառայողների մի մեծ բազմութիւն։ Պրօպագանդայի դպրոցը իւրաքանչիւր տարի հանդէս էր կատարում յունվարի 6-ին և․ այդ ժամանակ նրա աշակերտները քարոզ էին ասում զանազան լեզուներով։

Հայերը Պրօպագանդայի առանձին ուշադրութեան արժանացած «հերձուածող ազգերի» թւում, ի հարկէ, առաջիններից մէկը պիտի լինէին։ Ուրբանոսի դպրոցն ու տպարանը իսկոյն և եթ սկսում են գործ ունենալ հայերի հետ. քարոզչութիւնը Հայաստանում աւելի եռանդոտ է դառնում։ Կաթօլիկ միսիօնարութիւնը ուժեղ ու յաղթական է մանաւանդ այն պաաճառով, որ նրա շարքերում գործում են եզուիտների լէգիօնները, որոնք արդէն իրանց ցանցերի մէջ էին առել համարեա ամբողջ Եւրօպան և քարոզում էին երկրագնդի ամենահեռաւոր,