Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագաւորների և իշխանների կողմից[1]: Սիրում էր նա իր հարստութիւններով շլացնել իր դրացի օտարազգիներին, հագնվում էր և ուտում էր իշխանների նման և գիտէր հարկաւոր դէպքերում դրամը զէնք դարձնել իր նիւթական շահերը պաշտպանելու համար:

Բայց այս բոլոր բարեբախտութիւնները, աջողութիւնները չարգելեցին որ լեհահայը անհետանայ իբրև հայ, ընդհակառակն, աւելի ևս նպաստեցին այդ կործանման: Նրան չէր հետաքրքրում մտաւոր գործունէութիւնը, նրա համար աշխարհը մի վաճառանոց էր միայն: Առևտրական այդ միջնորդը չը կարողացաւ կուլտուրական միջնորդ էլ դառնալ Արևելքի և Արևմուտքի մէջ: Հաւատարիմ մնալ հայրենի ծէսերին ու աւանդութիւններին, պայքար մղել իր արտօնութիւնները պահպանելու համար-այսքանն էր լեհահայի ազգային գիտակցութիւնը։ Կղզիանալով իբրև կրօնական համայնք, նա իր աւանդապահութեան մէջ այնքան անյողդողդ էր, որ նոյն իսկ ամեն կերպ աշխատում էր ամուսնական կապերով չը խառնվել օտարազգիների հետ: Այսպէս, XVI դարի երկրորդ կէսում Լվօվ քաղաքի հայերը արդէն այն դրութեան էին հասել, որ համարեա ամենքը կապված էին իրար հետ ազգակցութեամբ և խնամիութեամբ, ուստի և ստիպված էին խնդրել հայոց կաթողիկոսից թոյլտվութիւն՝ ամուսնանալու խնամիական

  1. Линниченко - „Общественная роль армянъ въ прошломъ Юго-Западной Руси“, Кiевъ, 1895