Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճաուականութիւնը և ուրեմն, երբէք չէր կարող ազգային ինքնուրոյնութեան խարիսխներ հաստատել դպրոցական և դրական առաջադիմութեան միջոցով։

Ապրելով անհամեմատ շատ ապահով դրութեան մէջ, քան իր թշուառ հայրենակիցները մայր- հայրենիքում, շրջապատված լինելով աւելի զարգացած, առաջադէմ ազգութիւններով, Լեհաստանի հայութիւնը երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի մի հարազատ բեկորը, ընկած եւրօպական հողի վրա: Լեհաստանը ոչինչ նշանաւոր բան չարտադրեց մեր գրականութեան մէջ, աչքի ընկնող մի գործով չը հարստացրեց հայկական միտքը։ Այստեղ էլ, Եւրօպայի սրտում, հայը արտադրում էր իր եկեղեցական գրքերը, իր ազգութիւնը միայն կրօնական ծէսերի մէջ էր տեսնում։ Այստեղ էլ գրքի ու գրչի տէրը հոգևորականութիւնն էր, տիրում էր մեռած ու քարացած գրաբարը, որ XVI դարի կէսից անհասկանալի էր դարձել նոյն իսկ հայ քահանաների համար: Լեհաստանցի հայը վերին աստիճանի ճարպիկ և ընդունակ վաճառական էր. նա իր ձեռքումն էր պահում Արևելքի ամբողջ առևտուրը, երիտասարդութիւնից սովորում էր առևտրական թափառումների, լինում էր աշխարհի բոլոր կողմերում, սովորում էր բազմաթիւ լեզուներ, վտանգների և արկածների մէջ ձեռք էր բերում քաջութիւն ու հնարիմացութիւն, նրբացնում էր իր միտքը այն աստիճան, որ նոյն իսկ դիւանագիտական յանձնարարութիւններ էր ստանում Լեհաստանի