Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք Լեհաստանում կրթութիւն էին ստացել, սովորել էին լատիներէն, բայց բոլորովին չը գիտէին հայերէն։ Էջմիածին գնալու նպատակն էլ հէնց հայերէնը սովորելն էր։ Այդ ժամանակ Արևելեան Հայաստանում հայերէն լեզուագիտութիւնը արդէն այնքան առաջադիմել էր, որ Էջմիածինը իսկ որ կարող էր նրանց համար ուսուցիչ հանդիսանալ։ Երկուսն էլ վարդապետ ձեռնադրվեցին, բայց Լեհաստան չը վերադարձան. Էջմիածինը ինքը կարօտ էր կրթված, լատինագէտ վարդապետների։ Ատեփանոսը գրական աշխատութիւնների նուիրվեց, մի քանի թարգմանութիւններ տուեց լատիներէնից, որոնց մէջ յայտնի է Յովսէփոսի կամ Յովսէփ Փլաւիոսի <<Յաղագս պատերազմին Հրէից ընդ Հռովմայեցիս>> յայտնի պատմական երկի թարգմանութիւնը։ Այդ թարգմանութիւնը տպագրվեց էջմիածնում 1787 թւականին։ Ստեփանոսը իրան անուանում էր Ստեփանոս Իլօվացի։

Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ պայքարի մէջ յաղթանակը պիտի պատկանէ աւելի լաւ պատրաստված, աւելի բարձր կանգնած կողմին: Լատին կղերը հայ կղերից բարձր էր նոյն իսկ հայերէն լեզուի գիտութեան մէջ։ 1630 թւականին, այն ժամանակ, երբ կրօնական կռիւները լեհահայերի մէջ կատաղի բնաւորութիւն էին ստացել, Էջմիածնից Լեհաստան է գնում մի նուիրակութիւն, որի գլուխն էր այն ժամանակվայ նշանաւոր վարդապետներից մէկը, Խաչատուր Կեսարացի։ Հասկանալի է, որ աւանդապահ լեհահայերը