Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդին չեն պատկանում, այլ առաջնորդին։ Եւ երբ ժողովուրդը, համակերպվելով այդ սկզբունքին, խնդրում է որ իրան թոյլ տան գոնէ մի հատ եկեղեցի ունենալ կամ նոյն իսկ մի մասնաւոր տեղ աղօթատուն բաց անել, կառավարութիւնը մերժում է։

Ինքը Նիկօլը, ինչպէս ասացինք, այնպիսի ողորմելի միջակութիւն էր, որ ժողովուրդը շատ շուտ և շատ հեշտ կարող էր վերջացնել իր հաշիւները նրա հետ։ Բայց այդ միջակութիւնը մի խրդուիլակ էր, որի ետևում կանգնած էին եզուիտների բանակը, պապի նուիբակը և նրանց հետ ձեռք ձեռքի տուած Սիգիզմունդ III-ը։ Այդ հեղինակաւոր ոյժերը շատ բաւական էին, որ կատուն առիւծ դառնայ։ Լվօվի հայ ժողովուրդր շատ լաւ հասկանում էր այս, բայց դիմադրութիւն ցոյց էր տալիս որքան ոյժ և կարողութիւն ունէր։

Այս եպիսկոպոս անուանվածը—գրում էին Լվօվի հայերը Էջմիածնի կաթողիկոսին — ոչ միայն չը թողեց մեզ, ուղղափառ հայերիս, մի հատ եկեղեցի անգամ, բայց և նոյն իսկ արգելեց ժամասացութիւն կատարել և մեռածներին թաղել․ մեր կրօնին հաւատարիմ մնացած քահանաներին, որոնք նրա իշխանութիւնը չեն ճանաչում, բռնում է, ծեծում է, կապում է, բանտ է դնում և բաց չէ թողնում, մինչև որ նրանք լատինութիւն չեն ընդունում։ Այս բոլորը անպատիժ է մնում, որովհետև նրա ետևում կանգնած են աշխարհական և հոգևոր իշխանութիւնները, մանաւանդ եզուիտները։ Մենք դիմեցինք թագաւորին, բայց քննութիւն և դատաստան գտնել չը կարողացանք և միայն Աստուծուն է յայտնի թէ երբ կը գտնենք։ Եւ եթէ դատաստան էլ լինի, հազիւ թէ նա կարողանայ բաց անել ճշմարտութիւնը, որովհետև պատի