Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նուիրակը, որ գտնվում է Վարշավայում և բոլոր լատին հոգևորականները, ամենից շատ եզուիտները, սաստիկ պաշտպանում են այս անիծված եպիսկոպոսին։ Մենք եղանք նուիրակի մօտ և գանգատվեցինք, այս բոլոր բռնութիւնների վրա, բայց նա մեզ պատասխանեց թէ այդ բոլորը ոչինչ չէ նշանակում, որովհետև ինչպէս որ բնական մեղքը լուացվում է մկրտութեամբ, այնպէս էլ Թորոսօվիչ եպիսկոպոսի բոլոր գործողութիւնները շտկվում են նրանով, որ նա ընդունել է կաթօլիկական սուրբ եկեղեցու հետ միանալը։ ... Մի խօսքով, մեզ հետ էլ վարվում են այնպէս, ինչպէս մեր աչքի առջև վարվում են յունաց եկեղեցու հետ, որ ահա արդէն քսան տարի է, չէ կարողանում դատաստան և արդարութիւն գտնել։ Եւ այս բոլորը արվում է նրա համար, որ հարկադրեն մեզ կորցնել մեր եռանդը և ապա թեքվել դէպի ունիա[1]:

Այս նամակը, որ գրված է Մովսէս կաթողիկոսին 1631 թւականի յուլիսի 25-ին, շատ գեղեցիկ կերպով պատկերացնում է կաթօլիկ պրօպագանդայի քաղաքականութիւնը: Վերցրէք այդ նկարագրութիւնը իբրև պատկերի ընդհանուր ֆօն, տեղաւորեցէք նրա վրա զզուելի, վայրենութեան հասնող բռնութիւնները, որոնց մանրամասնութիւնները բերելու հարկ չը կայ, և դուք կստանաք 55 տարվայ պատմութիւնը, երբ Նիկօլ Թորոսօվիչը բազմած էր Լեհաստանի հայերի առաջնորդական աթոռի վրա։ Լվօվից յետոյ հերթը հասաւ Կամենեցի և ուրիշ քաղաքների հայերին: Ամեն տեղ մի և նոյնը. բռնութիւն, խաբէութիւն մի կողմից և դիմադրութիւն, իրաւունք, կանչող ժողովուրդ

  1. Е. К. - «Колонизацiя армянъ в югозападной Рыси», Каменецъ - Подольскъ, 1903, стр. 20.