Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հօտի վրա[1]: Սակայն Վլադիսլավը անկարող էր ոչնչացնել եզուիտական բանակը։ Նա անձամբ ցանկութիւն յայտնեց որ հայերին գոնէ մի եկեղեցի դրվի։ Նիկօլը ներկայացաւ նրան և յայտնեց որ ինքը պատրաստ է սպանվել, բայց չի թոյլ տայ որ Աստուծու դէմ մի այդպիսի յանցանք գործվի։ Բայց իրանից չէր ասում այդ խրոխտ խօսքերը․ եզուիտների սովորեցրածն էր կրկնում։ Նիկօլը նահատակութեան ընդունակ մարդկանցից չէր. նա չէր կարող մահվան առաջ գնալ, քանի որ իբրև մարդ էլ նա փչացած էր, անբարոյական։

Սակայն հայ եկեղեցիներին բռնութեամբ տիրանալը դեռ չէր վճռում գլխաւոր հարցը։ Ժողովուրդը եկեղեցի չէր գնում, ծածուկ էր հոգևոր արարողութիւններ կատարում, իսկ իր դատը առաջ տանելու համար օգտվում էր ամեն բարեյաջող հանգամանքից։ Ամենագլխաւոր պաշտպանը շարունակում էր մնալ էջմիածինը, և Լեհաստանի հայերը շուտ շուտ պատգամաւոր էին ուղարկում հայոց կաթողիկոսին, նկարագրում էին իրանց անտանելի դրութիւնը և ճար էին խնդրում։

Փիլիպպոս կաթողիկոսը շարունակում էր իր նախորդի, Մովսէս կաթողիկոսի ջանքերը, բայց դարձեալ ապարդիւն։ Հետաքրքրական է, որ կաթողիկոսը լվօվցիների մի նամակին պատասխանեց երեք տարուց յետոյ։ Պատճառն այն էր, որ 1638 թւականին վերսկսվեց պարսկա-թիւրքական

  1. «Կամենից», եր. 241.