Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմը, որի բեմը դարձաւ Երևանի և Էջմիածնի երկիրը։ Հարստահարութիւնները, կողոպուտները դարձեալ վրդովեցին Արարատեան դաշտի կեանքը։ Կաթողիկոսը, ինչպէս գրում է լվօվցիներին 1640 թւականի իր կօնդակում, հարկադրված էր թողնել ամեն ինչ և աստանդական կեանք վարել։ Ինչպէս հին Իսրայէլը դեգերում էր Բաբիլօնի զանազան կողմերում և իր կտակարանները կախելով ուռենիներից, ողբում էր Երուսաղէմը, այսպէս էլ հայոց կաթողիկոսը. «ոչ տեղի հանգստեան և ոչ ժամ աղօթից, ոչ դադար կարասեաց և ոչ երևումն գերապայծառ կարգաւորութեան մերոյ»[1]: Ուշ ու միտք հաւաքելու, մտածելու ժամանակ չը կար։ Եւ այսպիսի թշուառութեան մէջ տանջվող մէկը փրկիչ պիտի հանդիսանար մի ամբողջ ժողովրդի, որ մատնված էր զզուելի կամայականութիւնների, բռնութեամբ հեռացվում էր իր եկեղեցուց...

Այնուամենայնիւ, Փիլիպպոս կաթողիկոսը անուշադիր չը մնաց դէպի իր հեռաւոր հօտի աղաղակները։ Նա նոյն իսկ դիմեց պարսից կառավարութեան, օգտվելով այն հանգամանքից, որ Շահի կողմից Մուսաբէկ անունով մի քրիստոնեայ մարդ դեսպան էր ուղարկվում Լեհաստան: Դեսպանը յանձն առաւ բարեխօսել թագաւորի առաջ և տարաւ Փիլիպպոսի մի կօնդակը, որ ուղղված էր Վլադիսլավ թագաւորին և հայ ժողովուրդը պաշտպանելու աղերսանքն ունէր իր մէջ։ Իր խօսքին

  1. «Կամենից», եր․ 245։