Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանր ու բարակ մի գործ չէր դա, այլ պարզապէս մի խաբէութիւն։ Նիկօլը հնազանդութիւն յայտնեց կաթողիկոսին և փոխարէնը ստացաւ նրանից ներում։ Այդքանը բաւական չէր: Փիլիպպոսը թէ Լվօվ ուղարկած իր նուիրակի միջոցով, թէ իր կօնդակներով յորդորեց հայերին հաշտվել Նիկօլի հետ, հնազանդվել նրան: Թէ որքան միամիտ էր ճարպիկ խաբէութեան զոհ դարձած կաթողիկոսը, երևում է 1654-ին նրա գրած կօնդակից, ուր պատուիրում է Լվօվի հայերին վրէժխնդիր լինել հայրենի աւանդութեան համար և «ամենևին եկեղեցական արարողութեան մէջն աւելի պակաս բան չը խառնէք»[1]:

Նիկօլը վերադարձաւ Լվօվ, հաշտվեց ժողովրդի հետ, բայց չը դադարեց Նիկօլ լինելուց: Կամաց-կամաց նա կատարեց իրան յանձնած գործը։ Եւ երբ նա այլ ևս հարկաւոր չէր եզուիտներին, հեռացրվեց պաշտօնից իբրև արատաւոր մարդ։ Մի վիճակ, որ, բարեբախտաբար, միշտ անխուսափելի է Նիկօլի պէս մարդկանց համար...

Կէս դար տևած աղմուկներից ու տառապանքներից յետոյ միութիւնը կաթօլիկ եկեղեցու հետ կատարված իրողութիւն էր։ Ուրիշ ելք չէր կարող լինել Լեհաստանի այն ժամանակվայ դրութեան մէջ։ Բայց դաւանափոխութիւնը դեռ հայութեան

  1. «Կամենից», եր. 253: —Հայ-կաթօլիկ վարդապետները (Չամչեան, Փափազեան, Ըստկարեան, Պալճեան) իրանց գրուածքների մէջ ասում են թէ Փիլիպպոս կաթողիկոսն էլ հնազանդութիւն յայտնեց Հռօմին։ Բայց այստեղ շատ պարզ է եղելութիւնը: Փիլիպպոսը խաբված էր։