Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բութ հայ հոգևորականներն են, կամ արևմտեան աւելի զարգացած, բայց ֆանատիկոս, կրօնը քաղաքական տիրապետութեան գործիք դարձրած կղերը։ Այդ տեսարանները միայն այն են հաստատում, որ մարմնով գերի ու հարստահարվող հայը բռնութիւնների, տանջանքների առարկայ էր և հոգու գործերի մէջ։ Եւ ի՞նչպէս այդ մարդը պիտի կարողանար հասկանալ թէ աշխարհի մէջ կայ և ազատութեան գաղափար...