սկսեց դաշնակիցներ որոնել Արևմտեան Եւրօպայում և այդ բանը աջողեցնելու համար՝ համաձայն էր վերացնել նոյն իսկ կրօնական հակառակութիւնները արևմտեան և արևելեան եկեղեցիների միացմամբ, թէև այս միացումը ոչինչ համակրութիւն չունէր բիւզանդական պետութեան մէջ։ Ֆլօրենտինեան ժողովում ներկայ էին յունաց կայսրը, պատրիարքը, նշանաւոր եկեղեցականները, որոնք երկար ու անօգուտ աստուածաբանական վէճերից յետոյ հարկադրված եղան ընդունել Հռօմի գերիշխանութիւնը, համոզված լինելով, որ պապը ամէնազօրեղ իշխանաւորն է Եւրօպայում, կարող է ամեն ժամանակ հրամայել արևմտեան թագաւորներին միանալ Բիւզանդիայի հետ՝ միասին կռւելու թիւրքերի դէմ։ Եւգենիոս պապը հրաւէր էր ուղարկել նաև նեստօրականներին, ղպտիներին։ Այս բոլոր քրիստոնեաները ներկայացուցիչներ ունէին ժողովում և յոյների հետ ընդունեցին միութիւնը։ Այդպէս էլ գրվեց:
Բայց միութեան համաձայնութիւնը անկեղծ չէր, քաղաքական հաշիւների ճնշման տակ էր տեղի ունեցել։ Երբ Հռօմը անկարող եղաւ արդարացնել Բիւզանդիայի քաղաքական ակնկալութիւնները, յոյները հրաժարվեցին իրանց տուած համաձայնութիւնից․ հայ հոգևորականներն էլ ընդդիմացան միութեան, որովհետև կաթողիկոսը պատգամաւորներ էր ուղարկել առանց նրանց համաձայնութեան. և վերջ ի վերջոյ ֆլօրենտեան միութիւնից մնաց միայն մի թղթի կտոր և Հռօմի պապը երբէք չը տեսաւ իրան միապետ բոլոր