Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզուի ուսումնասիրութիւնը գիտական նպատակով և այդպիսով էլ հայագիտութեան սկիզբը դրին Եւրօպայում։

Այսպէս միակողմանի ու սահմանափակ էր Պրօպագանդայի նաև տպարանական գործունէութիւնը: 1623 թւականին նա հրատարակում է երկու հայերէն գիրք․ մէկը «Այբբենարան», որ Պրօպագանդայի տպարանի առաջին գործն է, իսկ միւսը ունի հետևեալ վերնագիրը. «Միաբանութիւն Հայոց ընդ Հռովմայ սուրբ եկեղեցւոյն, վասն պարզաբանութեան նոյն օրինացն, և եօթն խորհրդոց սուրբ եկեղեցւոյ. և այլ ևս բազում սուրբ խորհրդոց, որ եղև հրամանօք Էւճենիոսի չորրորդի սուրբ փափին ի ժողովն Ֆիօրենցւոյ, թ․ 1439: Եւ հրամանաւ սրբազան Գրիգորիոսի հնգետասաներորդի սուրբ փափին․ այլ ևս սուրբ ժողովոյն, որ վասն հաստատութեան հաւատոյ են կարդեալ կազմեալ եղև»։ Այս գիրքը թարգմանել է Բարդուղիմէոս Աբգար անունով մի հայ կաթօլիկ քահանայ։

Ֆիօրենցայի կամ ֆլօրենտինեան եկեղեցական ժողովի մասին մենք արդէն խօսել ենք։ Կաւելացնենք այստեղ այն, որ միայն հայերը չէին, որ այդ ժողովում միացան կաթօլիկ եկեղեցու հետ։ Կար մի աւելի մեծ եկեղեցի, որ ճանապարհ բաց արաւ այդ միութեան համար։ Դա յունաց եկեղեցին էր։ Երբ օսմանեան թիւրքերի արշաւանքները բոլորովին ջլատեցին յոյների ոյժը և անխուսափելի դարձրին Բիւզանդիայի վերջնական անկումը, այն ժամանակ Կ․ Պօլսի արքունիքը