Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



VII

Տպագրութիւնը զարգացնելու ջանքեր հայերի մէջ: –Սրապիոն կաթողիկոսի կտակը։ —Ջուղայի Ամենափրկիչ վանքը։ —Խաչատուր Կեսարացի։ —Սիմէօն աբեղայ։ —Խաչատուր Կեսարացին տնային միջոցներով տպարան է շինում: —«Հարանց Վարք» և նրա յիշատակարանի թողած տպաւորութիւնը։ —Յովհաննէս վարդապետը ուղարկվում է Եւրօպա՝ տպագրական արուեստը ուսումնասիրելու։ —«ժամագիրք». վարպետ Մինաս նկարիչ։ —Յովհաննէս վարդապետը Իտալիայում։ —Արգելքներ Հռօմի մէջ, Լիվօրնօ։ —«Սաղմոս»։ —Վերադարձ հայրենիք։ —Տպագրութիւններ Ջուղայում։ —Տպարանի խափանում: —Յովհաննէս Անկիւրացի։ —Նրա տպագրութիւնները։ —«Յիսուս Որդի»։

Մենք հասանք XVII դարի համարեա կէսին, յիշատակելով այն բոլոր հրատարակութիւնները, որոնք լոյս տեսան այդ ժամանակամիջոցում։ Որքան յուսահատ դանդաղկոտութեամբ է առաջ գնում հայկական տպագրութիւնը։

Նրա սկզբնաւորութիւնից արդէն հարիւր տարուց աւել է անցել, բայց, ինչպէս տեսնում էք, նա դեռ ևս պատահական, անհաստատ բան է, դեռ թափառում է Եւրօպայի զանազան քաղաքներում և գործում է շատ թոյլ ,երկար ընդհատումներով։ Ի վերջոյ մնացել են երկու օտար