Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից Սրապիոնի կտակը յանձնեց Յովհաննէս Անկիւրացուն[1]։

Մելքիսէթի երկարամեայ կաթողիկոսութեան օրով վայրենացած հոգևորականութիւնը չէր կարող նոյն իսկ մտածել և կտակներ թողնել տպագրութեան մասին։ Մելքիսէթին յաջորդեց նրա եղբօրորդի Սահակը, որ պարտք համարեց իր տխրահռչակ հօրեղբօր մի հարազատ կտորը մնալ. նոյնպէս շրջապատված պարսիկ հարկահաններով, նոյնպէս աստանդական՝ ժողովրդի արիւնը ծծելու համար և նոյնպէս անարգված ժողովրդից: Բայց Սահակը երկար չը կարողացաւ իր քաջագործութիւնները ցոյց տալ։ Հայ ժողովրղի մէջ արդէն այնքան գիտակցութիւն և ոյժ էր հաւաքվել, որ նա կարողանում էր դիմադրել ու պատմել գոնէ իր վեղարաւոր խաներին։ Եւ այդ սանձահարող գիտակցութիւնը գալիս էր գլխաւորապէս Նոր-Ջուղայից։ Նա էր, որ կաթողիկոսական աթոռի վրա գրեց բարեխիղճ, շինարար Մովսէսին. նա էր, որ յամառութեամբ չուզեց ընդունել Սահակին, որ և է կերպով աջակցել նրան։ Եւ Սահակը հարկադրված էր փախչել Օսմանեան երկիրը, ուր աշխատում էր կաշառքներ տալով և հարկեր խոստանալու միջոցով կաթողիկոս դառնալ թիւրքահայերի վրա, բայց խայտառակվեց, մեծ վէզիրի հրամանով սաստիկ ծեծ կերաւ և հազիւ ազատվելով մահից, գնաց Էջմիածնի խուցերում

  1. «Հայկական Մատենագիտություն», Վենետիկ, 1883 եր.457: